Թանկագին
Թանկագին անվան բացատրությունը
Թանկագին անունը առաջացել է հայերեն թանկ և գին բառերից՝ անգին, նվիրական, հույժ սիրելի նշանակությայբ։
Ստեղծվել է վերջին ժամանակներս և բավական տարածված է։
Համապատասխանում է Անգին անվանը։
Սրա փաղաքշական ձևերն են Թանկո, Թանգո, Թանգիկ։
1419
Այլ անուններ
Որմիզդուխտ
Որմիզդուխտ անվան բացատրությունը Որմիզդուխտ անունը պարսկերեն Որմիզդուխտ անունն է։ Կազմված է պահլավերեն Hormizd անունից, զենդերեն՝ Ahura-mazda, հայերեն դարձել է Արամազդ և պարսկերեն dukht...
Մսեր
Մսեր անվան նշանակությունը Մսեր անունը առաջացել է արաբերեն Misr՝ Եգիպտոս բառի մսր ձևի սեռական հոլովաձևից՝ Մսր>Մսեր։ Նշանակում է Եգիպտոսից եկած կամ Եգիպտոսի ծնունդ, եգիպտացի։ Մսերյան...
Ղուրբաթ
Ղուրբաթ անվան բացատրությունը Ղուրբաթ անունը առաջացել է արաբերեն gurbat բառից։ Նշանակում է պանդխտություն։ Տարածված անուն է սփյուռքահայության մեջ։ Կա նաև Ղուրբաթյան ազգանունը։
Սլավիկ
Սլավիկ անվան բացատրությունը Սլավիկ անունը առաջացել է ռուսերեն слава՝ փառք բառից՝ հայերեն իկ ածանցով։ Այն նշանակում է փառավոր կամ փառքի հասած։ Բավական տարածված անու...
Սպանդար
Սպանդար անվան բացատրությունը Սպանդար անունը առաջացել է պահլավերեն Spandadat անունից։ Այն գալիս է զենդերեն Spentodata անունից։ Կազմված է spanta՝ սուրբ և data բառերից։ Նշանակում է սրբատուր։...