Տիրուհի
Տիրուհի անվան բացատրությունը
Տիրուհի անունը առաջացել է հայերեն տեր (տէր) բառից՝ ուհի ածանցով։ Նշամակում է «թագուհի», «իշխանուհի»։
Հիշատակվում է տակավին XVII դարից։
Այժմ էլ կենդանի անուն է։
Կրճատ ձևն է Տիրուն, որը հաճախ երևում է որպես ինքնուրույն անուն։
5740
Այլ անուններ
Արշակ
Արշակ անվան բացատրությունը Արշակ անունը առաջացել է պարսկերեն arsa «արջ» բառից՝ հայերեն ակ փաղաքշական ածանցով։ Նշանակում է «արջուկ»։ Մեկնաբանվում է նաև որպես &la...
Եղիա
Եղիա անվան բացատրությունը Եղիա անունը առաջացել է եբրայերեն Eliyya անունից։ Հայերի մեջ գործածվող հնագույն անուններից է։ Հանդիպում է նաև Իլյա՝ ռուսերեն Илья ձևով։
Ալբերտ
Ալբերտ անվան բացատրությունը Ալբերտ անունը առաջացել է գոթերեն Albrecht-ից, որ նշանակում է «ազնվափայլ»։ Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում, նաև մեզ մոտ։&n...
Իսրայել
Իսրայել անվան բացատրությունը Իսրայել անունը եբրայերեն Israel անունն է։ Եկել է Աստվածաշնչից և գործածական է մինչև այսօր։ Նշանակում է այր աստվածամարտ։ Ունենք Իսրայելյան ազգանունը։
Ռուշան
Ռուշան անվան բացատրությունը Ռուշան անունը առաջացել է պարսկերեն rusan բառից։ Այն նշանակում է լուսավոր կամ փայլուն։ Հանդիպում է նաև Ուռուշան ձևով։