Էլպիս անվան բացատրությունը

 

Էլպիս անունը առաջացել է հունարեն Elpis անունն է, որ նշանակում է «հույս»։

Հայերը «հույս» բառից ունեն միայն արական Հուսիկ անունը, մինչդեռ քրիստոնյա մյուս ժողովուրդների մոտ որպես իգական անուններ գործածական են «հավատ», «հույս», «սեր» բառերը (ռուսերեն Вера, Надежда, Любовь

Ըստ հին ավանդության էլիպսը (հույս), Պիստիսը (հավատ) և Ագապը (սեր) հարազատ քույրեր էին (Սոֆիայի դուստրերը)։

Մեզ մոտ գործածական է եղել Ագապ անունը (Ագապի ձևով), ինչպես և Էլպիսը, որ երևում է նույնիսկ մեր օրերում։

Համապատասխանում է ռուսերեն Надежда անվանը։

2154

Այլ անուններ

Ոստանիկ

Ոստանիկ անվան բացատրությունը   Ոստանիկ անունը առաջացել է հայերեն ոստան բառից։ Նշանակում է մայրաքաղաք, ազատ քաղաք, արքունիք։ Նորաստեղծ անուն է և գործածական։

Մաքրուհի

Մաքրուհի անվան բացատրությունը   Մաքրուհի անունը առաջացել է հայերեն մաքուր բառից՝ ուհի ածանցով (ինչպես՝ Սրբուհի, Գեղուհի անունները)։ Նշանակում է «անաղարտ», «անբիծ»,...

Ծովակ

Ծովակ անվան բացատրությունը   Ծովակ անունը առաջացել է հայերեն ծով և ակն՝ աչք բառերից։ Նշանակում է ծովի նման աչքեր ունեցող կամ ծովաչյա։ Այժմ էլ գործածական անուն է։ 

Ինեսա

Ինեսա անվան բացատրությունը   Ինեսա անունը ռուսերեն Инесса անունն է։ Ծագել է լատիներեն innatus բառից՝ շարժուն, անհանգիստ, աշխույժ իմաստով։ Հայերի մեջ տարածված է դարասկզբից և այժմ էլ կենդ...

Մանուկ

Մանուկ անվան բացատրությունը   Մանուկ անունը առաջացել է հայերեն մանուկ բառից։ Իբրև անձնանուն հանդիպում է VIII դարից։ Այժմ բավական տարածված անուն է։ Սրանից է Մանուկյան ազգանունը։

Վերջինները բլոգից