Վասպուր
Վասպուր անվան բացատրությունը
Վասպուր անունը առաջացել է հայոց Վասպուրական գավառի՝ Վան անունից։
Այն վերջերս հաճախ է հանդիպում իբրև անձնանուն։
Կա նաև սրա Վասպուրիկ ձևը։
2429
Այլ անուններ
Շամամ
Շամամ անվան բացատրությունը Շամամ առաջացել է հայերեն շամամ բառից։ Իբրև անձնանուն հայերի մեջ գործածական է XIV դարից։ Կրճատ կոչում են Շամիկ։ Կա նաև Շամամյան ազգանունը։
Ռուբեն
Ռուբեն անվան բացատրությունը Ռուբեն անունը առաջացել է եբրայերեն Reuben անվան հունարեն Rouben ձևից։ Այն կազմված է եբրայերեն ra՝ տեսնել և ben՝ որդի բառերից։ Նշանակում է որդետես։ Հայերի...
Լենուշ
Լենուշ անվան բացատրությունը Լենուշ անունը նորաստեղծ անուն է։ Այն կազմված է Լենին անվան առաջին մասից և հայերեն ուշ մասնիկից՝ ինչպես Հայկուշ, Թագուշ և այլն։ Այժմ էլ գործածական անուն է։
Սարդար
Սարդար անվան բացատրությունը Սարդար անունը առաջացել է պարսկերեն sardar հասարակ անունից։ Նշանակում է զորագլուխ, զորավար։ Հայերը գործածում էին որպես անձնանուն։ Եկել է XVII-XVIII դարերի...
Ալեքսան
Ալեքսան անվան բացատրությունը Ալեքսան անունը Ալեքսանդր անվան կրճատ ձևն է, որը գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։ Այստեղից էլ առաջացել է Ալեքսանյան ազգանունը։