Տիգրան
Տիգրան անվան բացատրությունը
Տիգրան անունը առաջացել է հին պարսկական Tigrana անունից։
Այս անունով հայտնի են պարսից մի քանի զորավարներ և իշխաններ։
Հայերի մեջ այս անունը գործածական է եղել մեր թվարկությունից հինգ դար առաջ։
Հազարամյակների ընթացքում ժողովուրդը չի մոռացել, պահպանել է՝ ի պատիվ Տիգրան Բ արքայի։
Տիգրան անունը չի ստուգաբանված։
Տարածված է Տիգրանյան ազգանունը։
15624
Այլ անուններ
Սիանոս
Սիանոս անվան բացատրությունը Սիանոս անունը առաջացել է Ալեքսիանոս անվան կրճատ ձևից։ Երբեմն գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։ Սրանից ունենք նաև Սիանոսյան ազգանունը։
Կայծակ
Կայծակ անվան բացատրությունը Կայծակ անունը առաջացել է հայերեն կայծակ բառից՝ ինչպես Փայլակ անունը։ Գործածական է արևմտահայերի մեջ։ Սրանից ունենք Կայծակյան ազգանունը։
Գյուլնար
Գյուլնար անվան բացատրությունը Գյուլնար անունը առաջացել է պարսկերեն gulnar բառից, որ նշանակում է «նռան ծաղիկ» (gul-inar): Հայերի մեջ այս անունը գործածական էր XV դարից: Հիշատ...
Տատիկ
Տատիկ անվան բացատրությունը Տատիկ անունը առաջացել է հայերեն տատ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Գործածական էր անցյալ դարում։ Այժմ քիչ ենք հանդիպում։
Սերիկ
Սերիկ անվան բացատրությունը Սերիկ անունը առաջացել է հայերեն սեր՝ սէր բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նորաստեղծ անուն է։ Այժմ բավական հաճախ ենք հանդիպում։