Սեյրան անվան բացատրությունը

 

Սեյրան անունը առաջացել է թուրքերեն seyir՝ նայել, զննել, տեսնել բառերից։

Նշանակում է զվարճավայր, զբոսատեղի, հանդես։

Որպես անձնանուն հնում եղել է միայն արևմտահայերի և ղարաբաղցիների մոտ։

Սակայն քսանական թվականներից գործածական դարձավ Հայկինոյի անդրանիկ նկարի՝ «Նամուսի» ազդեցությամբ, որի նյութը վերցրած է Շիրվանզադեի համանուն վեպից։

Այժմ տարածված անուն է։

Սրանից ունենք և Սեյրանյան ազգանունը։

6543

Այլ անուններ

Բերկրուհի

Բերկրուհի անվան բացատրությունը   Բերկրուհի անունը առաջացել է հայերեն բերկրություն, բերկրանք բառերից ուհի ածանցով։ Նշանակում է «բերկրանքի աղբյուր», «բերկրանք պարգևող&raqu...

Լիաստան

Լիաստան անվան բացատրությունը   Լիաստան անունը առաջացել է հայերեն լի՝ առատ բառից։ Նորաստեղծ անուն է, որ հանդիպում ենք վերջին տարիներին։ Ըստ էության ակնարկում է լիառատ կյանքը կամ առատութ...

Գարսևան

Գարսևան անվան բացատրությունը   Գարսևան անունը անցյալում շատ տարածված էր հատկապես Շիրակի գյուղերում։ Այժմ էլ գործածական է, թեև սակավ։ Կրճատ կոչում են Գարսո։ Կա նաև Գարսևանյան ազգանունը։

Հրաչուհի

Հրաչուհի անվան նշանակությունը   Հրաչուհի անունը ստեղծվել է բացառապես իգական սեռի համար, քանզի մեզանում Հրաչյա էին կոչում թե՛ տղամարդկանց, թե՛ աղջիկներին։  Կազմված է հայերեն հուր և աչք բառ...

Լուցիա, Լյուցիա

Լուցիա, Լյուցիաանվան բացատրությունը   Լուցիա, Լյուցիա անունը առաջացել է ֆրանսերեն Lusi անունից։ Ծագել է լատիներեն luciliu «լուսավոր», «փայլուն» բառի...

Վերջինները բլոգից