Լուկաշ
Լուկաշ անվան բացատրությունը
Լուկաշ անունը Հայաստանի պետական ականավոր գործիչ, ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) հեղափոխական մականունից ստեղծվել է Լուկաշ անունը։
Այն շատ տարածված էր քսանական թվականներին։
Հանդիպում ենք նաև Լուկաշին ձևով։
1679
Այլ անուններ
Ծերուն
Ծերուն անվան բացատրությունը Ծերուն անունը առաջացել է հայերեն ծերունի բառից՝ երկարակյաց իմաստով։ Այժմ էլ գործածական է որպես անձնանուն։ Ունենք Ծերունյան ազգանունը։
Կաքավ
Կաքավ անվան բացատրությունը Կաքավ անունը առաջացել է հայերեն կաքավ թռչունի անունից։ Հնում Կաքավ են կոչել նաև տղամարդկանց։ Սակայն այժմ այս անունը կրում են միայն կանայք։
Ջան
Ջան անվան բացատրությունը Ջան անունը առաջացել է պարսկերեն jan բառից։ Այն թարգմանվում է հոգյակ, հոգի, էություն։ Հայերի մեջ գործածական է XV դարից։ Սրա փաղաքշականն է Ջանո ինքնուրույն անու...
Ասպետ
Ասպետ անվան բացատրությունը Ասպետ անունը առաջացել է հայերեն ասպետ բառից, որ պարսկական փոխառություն է։Նշանակում է «ձիավոր իշխան» (պարսկական asp «ձի» բառից): Հ...
Վաչիկ
Վաչիկ անվան բացատրությունը Վաչիկ անունը առաջացել է Վաչագան և Վաչե անունների փաղաքշական ձևից։ Այն հաճախ երևում է իբրև ինքնուրույն անձնանուն։