Խուրշուդ
Խուրշուդ անվան բացատրությունը
Խուրշուդ անունը առաջացել է պարսկերեն khursid՝ արեգակ բառից։
Այս անունը տարածված է մահմեդական ժողովուրդների մեջ։
Մեզ մոտ ենթարկվել է հնչյունափոխության (Խուրշիդ-Խուրշուդ՝ առնմանության օրենքով)։
Այժմ էլ կենդանի անուն է։
Ունենք Խուրշուդյան ազգանունը։
1928
Այլ անուններ
Բեգլար
Բեգլար անվան բացատրությունը Բեգլար անունը թուրքերեն Begler անձնանունն է, որ փաստորեն beg «իշխան» բառի հոգնակին է, նշանակում է «բեգեր»։ Արևմտահայերի մոտ հան...
Սերո
Սերո անվան բացատրությունը Սերո անունը առաջացել է հայերեն սեր բառից։ Ստեղծված է ժողովրդական բարբառների ո վերջավարությամբ։ Ինչպիսինն են Մոսո, Սաթո, Վարսո, Կարո, Մկո, Թորո և այլն։...
Մուրազ
Մուրազ անվան նշանակությունը Մուրազ անունը առաջացել է արաբերեն muraz՝ մուրազ բառից։ Այն նշանակում է փափագ, ցանկություն, նպատակ։ Նույն իմաստով ունենք նաև Մուրադ անձնանունը։
Չնաշխարհիկ
Չնաշխարհիկ անվան բացատրությունը Չնաշխարհիկ անունը առաջացել է չնաշխարհիկ բառից։ Նշանակում է «աշխարհում նմանը չունեցող», «չճարվող», «աննման»...
Եղիազար
Եղիազար անվան նշանակությունը Եղիազար անունը ունի եբրայական ծագում։ Հայերի մեջ տարածվել է հունարենից՝ Heleazar: Ունենք նաև Եղիազարյան ազգանունը։ Կրճատ ձևերն են Ե...