Հովակիմ
Հովակիմ անվան բացատրությունը
Հովակիմ անունը առաջացել է եբրայերեն Yehoyaqim անունից։
Այն մեզ մոտ տարածվել է հունարենի միջոցով։
Եվրոպական շատ ժողովուրդների մեջ եկել է լատիներեն, գերմաներեն՝ Yoachim, ռուսերեն՝ Иоаким, Яким։
Բառացի նշանակում է Եհովան հարյավ կամ Եհովան կանգնեց։
ՀԲ ստուգաբանում է իբրև պատրաստություն, հաստատություն, հարություն։
Հայերի մեջ տարածված է Հովակիմ, Օվակիմ, Ավակիմ և այլ ձևերով։
Սրա կրճատ ձևերն են Հովակ (Ցավակ), Ակիմ։
3121
Այլ անուններ
Պալասան
Պալասան անվան բացատրությունը Պալասան անունը նույն Բալասան անունն է՝ նաև արական, որ արևմատահայերը Պալասան ձևով են գործածում (Բ>Պ)։ Հանդիպում ենք նաև այսօր։ Սրանից էլ Պալասանյան ազգան...
Իսաբեգ, Իսաբեկ
Իսաբեգ, Իսաբեկ անվան բացատրությունը Իսաբեգ, Իսաբեկ անունը թուրքական Isabeg անունն է։ Կազմված է Isa՝ Հիսուս և beg՝ իշխան բառերից: Կա նաև սրա հնչյունափոխված ձևը Յասաբեգ, Յասաբ...
Մելիտե
Մելիտե անվան բացատրությունը Մելիտե անունը հունարեն Melitos անվան իգականն է։ Այն համապատասխանում է մեր Անուշ անվան («քաղցր», «հաճելի» իմաստով): Գործածվում...
Զարմուհի
Զարմուհի անվան բացատրությունը Զարմուհի անունը առաջացել է հայերեն զարմ բառից և ուհի ածանցից։ Նշանակում է ցեղ, տոհմ, սերունդ՝ ազնվազարմ իմաստով։ Տարածված է սփյուռքահայերի մեջ։
Օվսաննա, Ովսաննա
Օվսաննա անվան նշանակությունը Օվսաննա անունը եբրայերեն Hosea (Օվսե, Ովսէ) անվան իգականն է, որ նշանակում է «օրհներգություն»։ Հայերի մեջ տարածվել է «Աստվածաշնչից»։ ...