Հերմես անվան բացատրությունը

 

Հերմես անունը առաջացել է հուներեն Hermes աստծու անունից։

Այն թարգմանվում է փայլածու։

Ոմանք կապում են էրմենևս բառի հետ և մեկնում իբրև ճարտասան, թարգման։

Ըստ հին հունական դիցաբանության Հերմեսը Զևսի որդին էր՝ խաշնարածության, առևտրի, արվեստների հովանավոր աստվածը։

Նրան են վերագրում չափի ու կշռի, թվերի, այբուբենի ստեղծումը։

Իբրև անձնանուն հայերի մեջ երևում է անցյալ դարի վերջերից։

Այժմ էլ գործածական է։

Կա սրա իգական ձևը՝ Հերմինե։ 

2256

Այլ անուններ

Մացակ

Մացակ անվան բացատրությունը   Մացակ անունը առաջացել է հայերեն Մնացական անվան կրճատ ձևից։ Իբրև ինքնուրույն անուն գործածական է։ Սրա կրճատ ձևն է Մացո։ Տարածված են նաև Մացակյան, Մացոյան ազ...

Ատրներսեհ

Ատրներսեհ անվան բացատրությունը   Ատրներսեհ անունը առաջացել է պահլավերեն atur (atr) բառից և Ներսեհ անձնանունից։ Նշանակում է կրակ, հուր։ Դեռ հեթանոսական տարիներից այս անունը տարածված...

Նվեր, Նուէր

Նվեր, Նուէր անվան բացատրությունը   Նվեր, Նուէր անունը առաջացել է հայերեն նվեր բառից։ Համազոր է Պարգև, Ընծա անուններին։ Այժմ էլ գործածական է։ 

Տաճատ

Տաճատ անվան բացատրությունը   Տաճատ անունը առաջացել է պարսկերեն dasad բառից։ Նշանակում է պարգև։ Հայերի մեջ այս անունը գործածական է IV դարից։ Սրա կրճատ ձևն է՝ Տաճո։ Ունենք ն...

Սևակ

Սևակ անվան բացատրությունը   Սևակ անունը նորակերտ հայերեն անուն է։ Կազմված է սև և ակ(ն) բառերից՝ ինչպես Ցոլակ, Խաժակ, Փայլակ անունները։ Նշանակում է սև աչքեր ունեցող, սևակն։ Չի կարելի շփոթել...

Վերջինները բլոգից