Գուժ
Գուժ անվան բացատրությունը
Գուժ անունը առաջացել է հայերեն գույժ բառից։
Նշանակում է վատ, անախորժ լուր, բոթ։
Նորահայտ անձնանուն է, երևում է 1930-ական թվականներից։
2116
Այլ անուններ
Սարիկ
Սարիկ անվան բացատրությունը Սարիկ անունը առաջացել է հայերեն սար գոյականից՝ իկ փաղաքշական ածանցով։ Ինչպիսին են Լեռնիկ, Ծովիկ։ Նորահայտ անուն է, բայց սակավ է հանդիպում։
Շնորհիկ
Շնորհիկ անվան բացատրությունը Շնորհիկ անունը առաջացել է հայերեն շնորհ բառից։ Նորաստեղծ անուն է։ Նշանակում է «շնորհունակ», «շնորհալի»։
Ռևազ
Ռևազ անվան բացատրությունը Ռևազ անունը առաջացել է պարսկերեն revas բույսի անունից։ Իբրև անձնանուն հանդիպում է XVII դարից։ Այժմ հայերի մեջ հազվագյուտ անուն է։ Կա Ռևազյան ազգանունը։
Ընձանուշ
Ընձանուշ անվան բացատրությունը Ընձանուշ անունը հայերեն Ընձակ անվան իգականն է՝ անուշ մասնիկով, ինչպես Հայկանուշ, Պերճանուշ անունները։ Տարածված էր մինչև անցյալ դարի վերջերը...
Շուշան
Շուշան անվան բացատրությունը Շուշան անունը առաջացել է հայերեն շուշան ծաղկի անունից, որ ասորերեն susan կամ sosan բառն է։ Իբրև անձնանուն հայերի մեջ հիշատակվում է տակավին IV դարից՝ Շուշանիկ...