Գաբրիել
Գաբրիել անվան բացատրությունը
Գաբրիել անունը առաջացել եբրայերեն Gabriel անունից, որ կազմված է geber «այր», «մարդ» և el «աստված» բառերից։
Տարածված է բոլոր քրիստոնյա ազգերի մեջ։ Հայերի մեջ հայտնի է VIII դարից։
Կրճատ ձևով կոչում են՝ Գաբո, Գափո, Գաբիկ և այլն։
Ունենք նաև Գաբրիելյան, Գաբիկյան ազգանունները։
6090
Այլ անուններ
Վերդի
Վերդի անվան բացատրությունը Վերդի անունը առաջացել է թուրքերեն verdi՝ տվեց բառից։ Մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անուն։ Սակայն սա կրճատ ձևն է Ալլահվերդի, Խուդավերդի անունների, որ...
Աթաբեգ, Աթաբեկ
Աթաբեգ կամ Աթաբեկ անվան բացատրությունը Աթաբեգ անունը առաջացել է թուրքերեն Atabeg անունից, ata` «հայր» և beg` «իշխան» բառերից։ Նշանակում է «հայր»...
Ղուդրաթ
Ղուդրաթ անվան բացատրությունը Ղուդրաթ անունը առաջացել է արաբերեն qudrat բառից։ Նշանակում է զորություն, կարողություն։ Գրավոր հիշատակությունը տեսնում ենք XVI դարից: Սակավ գործածական է...
Այծեմնիկ
Այծեմնիկ անվան բացատրությունը Այծեմնիկ անունը առաջացել է հայերեն այծյամ (այծեամն), «եղնիկ» բառից, իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է «հեզաճկուն», «նազօրոր&...
Հայրիկ
Հայրիկ անվան բացատրությունը Հայրիկ անունը առաջացել է հայերեն հայր բառի փաղաքշական ձևից։ Տարածվել է անցյալ դարի վերջերից։