• 13 հոկտեմբեր, 2024

    Բաղադրիչներ

    1. Ձու - 2 հատ
    2. Պանիր Մասկարպոնե - 250 գրամ
    3. Շաքարավազ - 80 գրամ
    4. Թխվածքաբլիթ - 1/2 կիլոգրամ
    5. Եփած թունդ սուրճ - 200 մլ
    6. Կակաո - 80 գրամ
    7. Կոնյակ կամ սուրճի լիկյոր - 30-50 գրամ

    Պատրաստման եղանակը

    Մեծ տարայի մեջ լցնում ենք մասկարպոնե պանիրը և լավ հարում ենք, մինչև դառնա յուղոտ թթվասերի նման: Առանձնացնում ենք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Դեղնուցները և շաքարավազը իրար հետ հարում ենք, մինչև սպիտակի: Ստացված զանգվածը փոքր բաժիններով լցնում ենք մասկարպոնեի վրա, լավ հարում ենք: Հարում ենք սպիտակուցները մինչև ստացվի պինդ փրփուր, ապա գդալով լցնում ենք մասկարպոնեի և դեղնուցների վրա, զգուշությամբ խառնում ենք: Եփում ենք թունդ սուրճ, լցնում ենք խորը տարայի մեջ (տարայի լայնքը պետք է լինի այնքան, որպիսի թխվածքաբլիթները հանգիստ տեղավորվեն) և թողնում ենք հովանա: Վրան ավելացնում ենք կոնյակ, կամ սուրճի լիկյոր: Թխվածքաբլիթները երկու կողմից դնում ենք սուրճի և կոնյակի մեջ, թողնում ենք մի քանի վայրկյան, ապա տեղափոխում ենք մատուցվող ամանի մեջ:  Թխվածքաբլիթների վրա լցնում ենք մասկարպոնեով կրեմը: Թխվածքաբլիթների երկրորդ շերտն ենք թաթախում սուրճի մեջ, և մեկ շերտով շարում ենք կրեմի վրա: Ապա վրան նորից կրեմ ենք քսում: Տիրամիսուն կարող է լինել տարբերի չափերի և հաստության, որից էլ կախված են շերտերի քանակը: Մատուցելուց առաջ վրան հավասարաչափ կակա ենք ցանում: Տիրամիսուն պատրաստ է: Այն պետք է պահել սառնարանում և մատուցել սառը վիճակում: Բարի ախորժակ

    Թխվածքաբլիթներ՝ Դեղձ

    Թխվածքաբլիթներ՝ Դեղձ

    Նախորդը

    Չամիչ տնային պայմաններում

    Չամիչ տնային պայմաններում

    Հաջորդը

    Մեկնաբանել