• 21 դեկտեմբեր, 2024
     Թխվածքաբլիթներ՝ Դեղձ

    Թխվածքաբլիթներ՝ Դեղձ

    Բաղադրիչներ

    Խմորի համար

    1. Ալյուր - 3-3,5 բաժակ
    2. Կարագ - 60 գրամ
    3. Թթվասեր - 2 ճաշի գդալ
    4. Շաքարավազ - 1 բաժակ
    5. Ձու - 2 հատ
    6. Վանիլին - 1 տուփ
    7. Թթխմոր - 1 թեյի գդալ

    Միջուկի համար

    1. Խտացրած կաթ - կես տուփ
    2. Պոպոկ - 30-50 գրամ

    Ձևավորման համար

    1. Ճակնդեղի թարմ հյութ - 1 բաժակ
    2. Գազարի թարմ հյութ - 1 բաժակ
    3. Շաքարավազ

    Պատրաստման եղանակը

    Ձուն լավ հարում ենք շաքարավազի, վանիլինի հետ, ապա ավելացնում ենք կարագը, որը նախորոք թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպիսի փափուկ լինի: Նորից հարում ենք: Ապա փոքր բաժիններով ավելացնում ենք ալյուրն ու թթխմորը: Հունցում ենք փափուկ խմոր: Խմորից պատրաստում ենք փոքրիկ գնդեր՝«դեղձերի» կեսը, և իրարից փոքր հեռավորությամբ շարում ենք տապակի մեջ, որում նախորոք քիչ ձիթայուղով պատած պերգամենտային թուղթ ենք դնում: Եփում ենք ջեռոցում 15-20 րոպե 180 աստիճանում: Հանում ենք խմորները, թողնում ենք հովանան: Բոլոր գնդիկների մեջտեղում փոքր գդալի օգնությամբ փոսիկներ ենք անում: Պատրաստում ենք կրեմ. խտացրած կաթը եփում ենք ջրով լի կաթսայի մեջ 2 ժամ, թողնում ենք հովանա: Խտացրած կաթով պատում ենք գնդիկների ներքին մասը, իսկ փոսիկում տեղադրում ենք կամ ամբողջական, կամ կտրտած պոպոկ, ըստ ճաշակի: Որից հետո միացնում ենք իրար 2 գնդիկները: Զարդարելու համար Վերցնում ենք ճակնդեղի և գազարի թարմ հյութերը, լցնում ենք տարբեր ամանների մեջ: Դեղձերի մի մասը ընկղմում ենք գազարի, իսկ մյուս մասը ճակնդեղի հյութի մեջ, որից հետո պատում ենք շաքարավազով: Մեր «դեղձերը» պատրաստ են: Բարի ախորժակ

    Կիտրոնով տորթ

    Կիտրոնով տորթ

    Նախորդը

    Տիրամիսու

    Տիրամիսու

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: