Բաղադրիչներ.
- Քաղցր թխվածքաբլիթ — 700 գրամ
- Թթվասեր 25% յուղայնությամբ - 0,5 լիտր
- Ժելատին - 25 գրամ
- Շաքարավազ - 200 գրամ
- Բանան - 3 հատ
- Նարինջ - 3 հատ
- Կիվի - 3 հատ
- Խնձոր - 2-3 հատ
- Հատապտուղներ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ժելատինը լցնում ենք ջրի մեջ ինչպես նշված է պատրաստման եղանակի մեջ:
Մրգերը լվանում ենք, կտրատում ենք փոքրիկ քառակուսիներով, զարդարելու համար առանձնացնում ենք փոքր քանակություն ըստ ճաշակի:
Հատապտուղները լվանում ենք, թողնում ենք չորանան:
Խառնում ենք թթվասերը և շաքարավազը, ավելացնում ենք ժելատինը, լավ խառնում ենք, ավելացնում ենք մրգերը:
Թխվածքաբլիթները լավ թաթախում ենք ստացված մրգային զանգվածի մեջ, որից հետո դասավորում ենք ձևամանի մեջ, վերջում մնացած զանգվածը լցնում ենք վրան:
Առանձնացված մրգերը բարակ կտրատում ենք, տեղադրում ենք թխվածքաբլիթների վրա և դնում ենք սառնարանը մի քանի ժամով:
Բարի ախորժակ…
Մեկնաբանել