• 26 դեկտեմբեր, 2024

    Բաղադրիչներ

    1. Կարագ - 100 գրամ
    2. Շաքարավազ - 6 ճաշի գդալ
    3. Հավկիթ - 1 հատ
    4. Կաթ - 1 բաժակ
    5. Ալյուր - 250 գրամ
    6. Ծիրանի մուրաբա

    Գլազուրի համար

    1. Շաքարի փոշի - 180 գրամ
    2. Կիտրոնի հյութ - 3 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը

    Կարագը և շաքարավազը հարում ենք հարիչով: Շարունակելով հարել ավելացնում ենք ձուն, ապա կաթը: Ավելացնում ենք ալյուր և հունցում ենք փափուկ խմոր: Խմորը գրտնակով բարակ բացում ենք, մոտավորապես 5մմ: Կտրում ենք 6սմ տրամագծով շրջանակներ: Ջեռոցը տաքացնում ենք 180°С. Ջեռոցի թավայի մեջ դնում ենք սննդային թուղթ, վրան մի քիչ բուսայուղ ենք քսում, վրան դնում ենք խմորե օղակները, եփում ենք 10-15 րոպե: Որից հետո թավան հանում ենք ջեռոցից, թողնում ենք հովանա:

    Մուրաբայի մեջից հանում ենք ծիրանները, դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպիսի ավելորդ հեղուկը դուրս գա: Այդ ընթացքում պատրաստում ենք գլազուրը. լավ խառնում ենք կիտրոնի հյութը և շաքարի փոշին: Գլազուրով պատում ենք բոլոր թխվածքաբլիթները, իսկ մեջտեղում դնում ենք ծիրանը, թողնում ենք գլազուրը չորանա:

    Թխվածքաբլիթ-ձվածեղները պատրաստ են:

    Բարի ախորժակ

    Գլազուր թթվասերով

    Գլազուր թթվասերով

    Նախորդը

    Ռուլետ ջեմով

    Ռուլետ ջեմով

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: