• 03 դեկտեմբեր, 2024

    Բաղադրիչներ

    1. Ալյուր - 220 գրամ
    2. Կարագ -120 գրամ
    3. Փխրեցուցիչ - 5 գրամ
    4. Շաքարավազ - 200 գրամ
    5. Կակաո - 2 ճաշի գդալ
    6. Հավկիթ - 2 հատ
    7. Կաթ - 120 մլ
    8. Վանիլին

    Զարդարելու համար

    1. Սև շոկոլադ,
    2. Դոնդողե որդեր
    3. Կոնֆետներ
    4. Սև, կլոր թխվածքաբլիթներ ...

    Պատրաստման եղանակը

    Տարայի մեջ լցնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, կակաոն, լավ խառնում ենք: Մեկ այլ տարայի մեջ լցնում ենք փափուկ կարագը, հարում ենք այնքան, մինչև սպիտակի: Հարելով ավելացնում ենք շաքարավազը, ապա հավկիթը և վանիլինը: Հարում ենք մինչև միասեռ զանգված ստացվի: Թուլացնում ենք հարիչի պտույտների արագությունը և ավելացնում ենք կաթը, ապա ալյուրը:  Ստացվում է թույլ խմոր: Խմորը լցնում ենք հատուկ ձևամանների մեջ, եփում ենք ջեռոցում՝ 180°C ջերմության պայմաններում մոտավորապես 20 րոպե:  

    Զարդարենք կեքսերը հելոուինի համար

    Կեքսերի վրա լցնում ենք շոկոլադի խոշոր փշուրներ, վրան դնում ենք դենդեղե որդեր: Կեսքի վրա կրեմ ենք քսում, ապա շոկոլադից սարդոստայն ենք ձևավորում: Կեքսերի վրա կրեմ ենք քսում, վրան լցնում ենք շոկոշադե մանր ձողիկներ կամ փշուրներ, ապա կոնֆետներից ձևավորում ենք աչքեր, ոտիկներ, բերան... Կեքսերի վրա սպիտակ կրեմով մոտավորապես 1սմ բարձրությամբ օղակ ենք պատրաստում, վրան դնում ենք մեկ ամբողջական, սև, կլոր թխվածքաբլիթ, մեկ այլ թխվածքաբլիթ կիսում ենք մեջտեղից և դրանցող ձևավորում ենք չղջիկի թևերը, իսկ փոքրիկ կտորներով՝ ականջները: Կրեմով, կոնֆետով կամ շոկոլադով ձևավորում ենք աչքերն ու ատամները:

    ՈՒՐԱԽ ՀԵԼՈՈՒԻՆ

    Բարի ախորժակ

    Բելգիակա հաստ վաֆլիներ

    Բելգիակա հաստ վաֆլիներ

    Նախորդը

    Տորթ բալով

    Տորթ բալով

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: