• 21 նոյեմբեր, 2024
     Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents» միջոցառումների կազմակերպման ընկերության հիմնադիր

    Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents» միջոցառումների կազմակերպման ընկերության հիմնադիր

    - Բարև Ձեզ Լիլիթ։ Մի պահ ժամանակը հետ տանք, ինչպիսի հիշողություններ ունեք Ձեր մանկությունից․․․ 

    - Մանկության տարիներին ահավոր փակ, ինքնամփոփ երեխա եմ եղել։ Շատ դժվար մանկություն եմ ունեցել։ Շատ փոքր տարիքում եմ կորցրել մայրիկիս, ու շատ սթրեսային է անցել մանկությունս։ Հիշում եմ ինձ ամենադժբախտ մարդկանցից մեկն էի համարում աշխարհում։ 

    Լիլիթ Հովհաննիսյան, Lilevents

    - Որո՞նք էին Ձեր նպատակներն ու երազանքները պատանեկության շրջանում, ինչ մարտահրավերներ եք հանդիպել այդ տարիներին։

    - Մանկության տարիներին շատ դժվարությունների բախվելուց հետո պատանեկության տարիներին երազում էի ստանալ լավագույն կրթություն, լավագույն աշխատանք, հենց դա էլ ինձ ստիպեց ավարտել Հայաստանում լավագույն բուհերից մեկը՝ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը, որտեղ սովորելը բավականին բարդ էր և պատասխանատու։ 

     

    - Ինչպես կողմնորոշվեցիք մասնագիտության մեջ։ Ինչ կրթություն եք ստացել։

    - Անկեղծ երազում էի այնպիսի աշխատանքի մասին, որի շնորհիվ շատ գումար կաշխատեմ, որոշեցի դիմել իրավաբանական ֆակուլտետ, նաև շատ էի սիրում իրավաբանությունը։ 

    Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents»՝ միջոցառումների կազմակերպում

    - Ձեր առաջին աշխատանք, առաջին փորձությունը։ 

    - Առաջին աշխատանքը եղել է «Լիքվոր» դեղագործական ընկերությունում, որպես կադրերի բաժնի մասնագետ։

     

    - Իսկ ինչպես հայտնվեք իվենթների կազմակերպման աշխարհում։

    - Քույրիկս հանդիսանում էր մի կայքի համահիմնադիր, որտեղ ես զբաղվում էի գովազդային համագործակցություններով։ Երբ կայքը այլևս չէր գործում, մենք մնացինք առանց աշխատանքի։ Քանի որ ունեինք բավականին շատ կապեր ոլորտներում, սկսեցին կազմակերպել տարբեր ֆորմատի բռանչեր, որին մասնակցում էին տարբեր ոլորտի բժիշկ խոսնակներ, ինչպես նաև ունենում էինք տարբեր գործընկերներ։

    Միջոցառումներին մասնակցում էին տարբեր բնագավառի հայտնի հյուրեր՝ հաղորդավարուհիներ, դերասանուհիներ, երգչուհիներ։ 

    Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents»՝ միջոցառումների կազմակերպում

    - Ինչ նշանակություն ուներ Ձեր առաջին միջոցառումը։ 

    - Առաջին միջոցառմանը ահավոր ոգևորված էինք, նաև շատ լարված, բնականաբար նոր աշխատանք, պատասխանատվությունն և լարվածությունը անխուսափելի էին։ 

     

    - Իսկ ինչո՞վ է տարբերվում Ձեր մոտեցումները միջոցառումների ձևակերպման ոլորտում։

    - Կարծում եմ յուրաքանչյուր միջոցառման կազմակերպիչ ունի իր ուրույն ձեռագիրը և ոճը, ես ունեմ իմ կազմակերպման և պլանավորման ոճը, նույնիսկ դետալային մանրուքներ, որոնք տարբերվում են այլ կազմակերպիչների ձեռագրից։ 

     Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents»՝ միջոցառումների կազմակերպում

    Որն էր ամենադժվար փուլը գործունեության մեջ։

    - Ամենադժվար փուլը հիասթափություններ էին հիմնականում հիասթափությունները մարդկանցից, ովքեր ընկեր էին քեզ, դավաճանությունները, սակայն դա ինձ օգնեց ավելի կոփված լինել և ավելի լավ ճանաչել մարդկանց։ 

    Լիլիթ Հովհաննիսյան՝ Lilevents, Աստղիկ Սաֆարյան

    - Որն էր Ձեր ոգևորության աղբյուրը։

    - Իմ ոգևորության աղբյուրը իմ ամենաստացված միջոցառումն է, իմ յուրաքանչյուր պատվիրատուի գոհունակությունը, դա ինձ ավելի է մոտիվացնում։ 

     

    - Կին, մայր, ինչպես եք հասցնում համատեղել աշխատանքի հետ։

     - Անկեղծ շատ դժվարությամբ, դժվար է համատեղել աշխատանքը, ընտանիքը, բայց երբեք չեմ դժգոհում, կարևորը միշտ շնորհակալ լինելն է։

     

    - Ինչպին է Ձեր շրջապատի վերաբերմունը Ձեզ, որպես գործարար, նպատակասլաց կին։ Որո՞նք են հիմնական մարտահրավերները, որոնց բախվում եք Ձեր գործունեության արդյունքում հասարակության կողմից։ 

    - Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ չեմ լսում հասարակության կարծիքը, դա ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ։ Եթե իմ կանոնների սահմաններում է, ես ճիշտ եմ վարվում, ուրեմն ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում։ Աշխատում եմ չլսել ոչ մի կարծիք։ Եթե ինչ-որ մեկը թյուր կարծիք է հայտնում դա նախանձից և ոչ բավարարված լինելուց է իր կյանքից։ 

    Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents»՝ միջոցառումների կազմակերպում

    - Ինչո՞ւ պետք է կինը ունենա նպատակներ, աշխատի կամ ստեղծի բիզնես մեր օրերում։ 

    - Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց նպատակների։ Առաջին հերթին պետք է կինը կայանա հենց ինքը իր համար, իրեն ամուր զգալու և իր ոտքերի վրա կանգնելու համար։ Նաև կատարի այնպիսի աշխատանք, որն իրեն իրոք հաճույք է պատճառում։

     

    - Ինչ է նշանակում ամուսնու համար ունենալ նպատակասլաց ու գործարար կին։

    - Իմ կարծիքով հպարտություն, ուրիշ ոչինչ։

     

    - Իսկ ինչ է նշանակում Ձեր երեխաների համար, երբ իրենց մայրը աշխատում է։

    - ⁠Կարծում եմ օրինակ վերցնելու հնարավորություն, լինել լավագույն օրինակը երեխաներիդ համար։

     

    - Ինչ տեսլական ունեք։

    - Դառնալ լավագույներից իմ ոլորտում։

    Լիլիթ Հովհաննիսյան, «Lilevents»՝ միջոցառումների կազմակերպում

    - Ինչ կմաղթեք կանանց և աղջիկներին։

    - Շատ հավատան իրենց և իրենց ուժերին, անընդհատ աշխատեն իրենց վրա և զարգանեն, երբեք չդադարեն երազել, չէ որ երազելու միջոցով ենք իրականացնում մեր նպատակները։

     

    - Շնորհակալություն Լիլիթ, հետաքրքիր, դրական հարցազրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ բազմաթիվ հաջողված նախագծեր և համագործակցություններ։

     

    Սիրով hoonch.am թիմ՝

    Հարցազրույցը պատրաստեց՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը

    Հարցազրույցների կազմակերպում

    Քրիստինե Սիրադեղյան, Christel Accessories, «Jack Tekeyan» ակադեմիայի համահիմնադիր

    Քրիստինե Սիրադեղյան, Christel Accessories, «Jack Tekeyan» ակադեմիայի համահիմնադիր

    Նախորդը

    Հասմիկ Գասպարյան, Cool Language center կենտրոնի հիմնադիր

    Հասմիկ Գասպարյան, Cool Language center կենտրոնի հիմնադիր

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: