• 01 հուլիս, 2024
     Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ

    Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ

    - Բարև Ձեզ Շառլոտտա։ Ի՞նչ եք հիշում Ձեր մանկությունից։ Ինչ հոբբիներ, նախասիրություններ ունեիք երեխա ժամանակ։

    - Բարև Ձեզ, մանկությունս շատ վառ ու տպավորիչ է անցել:

    Ունեի շատ ընկերուհիներ, հիշողությանս մեջ դեռ կան նրանք և երբեք չեմ մոռանա կյանքիս այդ տարիները:

    Քանի որ փոքրուց եմ սիրել վերափոխել, հիշում եմ, որ փորձում էի ընկերուհիներիս դարձնել ավելի գեղեցիկ։ Որպես ոճաբան-դիզայներ, երևի դրանք կարելի է համարել իմ առաջին քայլերը։

    Մանկությանս տարիներին ընկերուհիներիս հետ գնում էի իրենց տուն, և իրենց թույլտվությամբ պահարանից ընտրում էի այն հագուստը, որով ուզում էի տեսնել նրաց, գեղեցկանում էինք ու դուրս գալիս բակ )))

    Որպես հոբի սիրել եմ նաև ձեռագործ աշխատանքներ․ տիկնիկներիս համար շորիկներ էի կարում, պայուսակներ էի ստեղծագործում:

    Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ, hoonch.am

    - Խոսենք Ձեր պատանեկությունից։ Ի՞նչ կրթություն ունեք։

    - Ավարտել եմ Մուժեղ Իշխանի անվան համար հինգերորդ դպրոցը, այնուհետև ընդունվել եմ Էրեբունի բժշկական քոլեջ, որպես բուժ-կոսմետոլոգ, քանի որ դա էլ է կանանց գեղեցկացնելու և կերպարանափոխվելու մի ուղղություն:

    Բնագավառում աշխատել եմ շատ կարճ, բայց շատ եմ սիրել մասնագիտությունս։ Հիմա փորձում եմ վերադառնալ և ավելի մասնագիտանալ ու ամուր կանգնել իմ սիրած աշխատանքի կողքին:

    Անգամ մտածել եմ երկուսը մեկում:

     

    - Ինչպես և երբ ծնվեց իմիջ-սրահ բացելու միտքը։

    - Միտքը ծնվել էր շատ վաղուց, սակայն իրագործելու համար շատ ջանքեր էր պետք, տարիների ընթացքում ամեն կերպ պատրաստվեցի:

    Եվ քանի որ իմ չքնաղ աղջիկն էլ մամայի նման սիրում է թե գեղեցկացնել և թե գեղեցկանալ, նրանով ոգևորվեցի ու միտքս վերածնվեց, փորձեցի իմիջ-սրահի կյանքի կոչումը իրագործել հենց աղջնակիս հետ ու նրա համար։

    Նշեմ, որ աղջիկս մոդել է և մասնակցել և մասնակցում է Kids Fashioni բոլոր ցուցադրություներին:

    Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ, hoonch.am

    - Իսկ ինչ ծառայություններ եք մատուցում իմիջ-սրահում։

    - Մեզ մոտ ծառայությունների շատ հետաքրքիր ֆորմատ է լինելու, գեղեցկուհիներին ինքս եմ ուղղորդելու և ամբողջական լուքը ստեղծելու: Զգեստ, դիմահարդարում, սանրվածք, աքսեսուարներ և այն, ինչ որ կփորձեմ առաջարկել՝ իրենց իսկ սրտով կլինի:

     

    - Ինչ է նշանակում իմիջի վերափոխումը։ Ինչպիսին պետք է այն լինի՝ կտրուկ, թե քայլ առ քայլ։ 

    - Վերափոխում`այսինքն վերաձևակերպում։ Կարծում եմ կարճ ժամանակում կկարողանամ բացատրել կանանց ու աղջիկներին հնարավոր ոճային փոփոխությունը:

    Ամենևին պարտադիր չէ հետևել թրենդին, ես ինքս չեմ հետևում, հագնում եմ այն ինչ ինձ է դուր գալիս՝ ընդգծելով իմ կանացիությունը:

    Բնականաբար առօրյայում չենք հագնում բարձրակրունկ, բայց կարող ենք լինել կանացի և նուրբ  նաև ազատ ոճով:

    Եվ վերջիվերջո, մենք աղջիկներս պետք է գեղեցիկ լինենք, հենց մեզ համար, չէ որ դա ամենա կարևորն է:

    Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ, hoonch.am

    - Իմիջը կառուցելու ընթացքում ինչ կարևոր կետեր կան, որոնք խախտել չի կարելի ))

    - Իմիջը իմ կարծիքով անհատակն է, քանի որ ամեն մարդ ունի իր կառուցվածքը:

    Կանայք շատ անգամ չեն զգում, արդյոք զգեստը ճիշտ է ընդգծում իրենց անհատականությունը, պարզապես հագնում են, որովհետև թրենդային է:

    Բայց մենք պետք է հասկանանք, որ թրենդը կարելի է կրել, արդյոք այն մեզ համար է, և կարևոր է նաև, որտեղ այն կրել․․․ Ես ինքս շատ բծախնդիր եմ և ուսումնասիրում եմ ամեն դետալ։ Ցավոք, աղջիկների հիմնական մասը դրանց ուշադրություն չի դարձնում:

     

    - Ինչ է համեստությունը կնոջ համար։ Շրջապատում ճիշտ ընկալվելու համար համեստությունը ինչ նշանակություն ունի։

    Ճիշտ է, այսօր համեստությունը կորում է, բայց կան կանայք և աղջիկներ, որ դեռ համեստ են և՛ պահվածքով, և՛ հագուստով: Ի դեպ ավելացնեմ որ համեստ հագնելը դա ոչինի չէ, կարող ես հագնվել ոճային, ու լինես գեղեցիկ և համահունչ թե՛ կերպարին, թե՛ սեզոնին: 

    Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ, hoonch.am

    - Առհասարակ, ինչ է աղջկա, կնոջ իմիջը Ձեզ համար։

    - Անկեղծ ասած, շատ եմ սիրում փոփոխություններ հագուստի, սանրվածքի մեջ:

    Մարդը չպետք է նույնը մնա, փոփոխությունն անելով դու փոխում ես քեզ, քո ոճը և քո տրամադրությունը:

    Իհարկե դա պետք է ճիշտ անել ու գեղեցիկ:

     

    - Ինչպես գիտեմ, Դուք ամուսնալուծված եք, և ունեք չքնաղ դուստր։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել և հանդիպում ամուսնալուծությունից հետո։ Ինչպե՞ս է մեր հասարակությունը ընդունում ամուսալուծված կնոջը։

    - Այո ամուսնալուծվել եմ բալիկիս ծնվելուց հետո:

    Դա մեր օրերում չի դիտվում որպես արատ, բայց շատ կանայք կողմնորոշվելով, փորձում են խնդիրները, դժվարությունները հաղթահարելով չամուսնալուծվել, մտածելով, որ նրանք անկարող են, ես սա չեմ ասում նրա համար, որ չնչին խնդրի համար թողնեն իրենց երկրորդ կեսին, բայց նաև ուզում եմ, որ կանայք հասկանան, որ մենք ուժեղ սեռ ենք և ավելին կարող ենք:

    Դժվարություններ չեմ ունեցել, քանի որ մայրիկս շատ է օգնել և առ այսօր օգնում է, ամեն հարցում միշտ կողքիս է:

    Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ, hoonch.am

    - Ըստ Ձեզ, մինչև որ փուլը կինը կարող է հանդուրժել ամուսնական անհաշտությունները, և որտեղ է այն սահմանը, որից հետո պետք է կյանքը սկսել նոր էջից։

    - Դա անհատական է, չեմ կարող ասել։ Երբ երկկողմանի մարում է սերը և հարգանքը, չկա այդ կետում մնալու իմաստ, քանի որ մարդը ամբողջ կյանքում ուզում է սիրել և սիրվել: Ու եթե դու քեզ միայնակ ես զգում, երբ նա կողքիդ է, ուրեմն անիմաստ է շարունակել:

    Սա իմ կարծիքն է, ես այսպես եմ արել։

     

    - Ինչ դեր ունի միջավայրը ամուսնալուծված կնոջ կայացման գործում։

    - Աշխատում եմ շփվել շատ քիչ մարդկանց հետ, բացասական մարդկանց զատում եմ շրջապատիցս:

    Բամբասկոտ, դժգոհ, չար մարդիկ էներգիա են խլում։  Յուրաքանչյուրս պետք է հետևողական լինի, թույլ չտա բացասական էներգիաները վնասեն մեզ, խանգարեն կյանքում առաջ գնալ:

    Ես բախտավոր մարդ եմ, որովհետև այդ տեսակ մարդիկ չկան իմ շրջապատում:

     

    - Կին, մայր, բիզնես․․․ ինչպես եք կարողանում հասցնել։

    - Նախորդ հարցի մեջ ես նշեցի մայրիկիս, նա մեծ թև ու թիկունք է իմ համար։ Այո՛, առանց նրա ես պարզապես չկամ:

    Նա, կարելի է ասել, իմ աղջկա երկրորդ մայրն է: Երեխայի խնամքով հիմնականում նա է զբաղվում, ճիշտ է, ես նույպես շատ եմ զբաղվում, բայց մայրս իր հոգատարությամբ միշտ ինձ գերազանցում է:

    Այժմ հիմական ժամանակս նոր նախագծած բիզնեսի մասով է, գլխապտույտ բայց անչափ հաճելի իրավիճակ է, բայց հասցնում եմ աշխատանքիս, ընտանիքիս, ընկերներիս էլ ժամանակ տրամադրել:

    Ես հասկացել եմ, որքան զբաված ես լինում, այնքան ամեն ինչ հասցնում ես․․․

    Շառլոտտա Նալբանդյանը մայրիկի հետ, ոճաբան-դիզայներ, hoonch.am

    - Ինչ է կնոջ կատարյալությունը Ձեզ համար։

    - Կատարյալ պետք չի լինել։ Ուղակի կարող եք լինել խնամված և հասցնել ամեն ինչ, հենց դա է իմ կարծիքով կնոջ կատարելիությունը։ Կատարելություն է, երբ կինը ցանկացած ժամանակ գեղեցիկ է և, այո, կապ չունի, աշխատանքի ես գնում, թե ուղղակի խանութներով պպտվելու, դու պետք է լինես խնամված: Ցանկացած կին տանից դուրս գալուց պետք է հենց ինքը իրեն դուր գա, և նոր օրը ապրի ժպիտով և լիարժեք, դա իմ փորձից եմ ասում:

     

    - Շարունակենք կատարելության ու իդեալականի մասին խոսել )) Իսկ ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական աշխատանքը։

    - Իդեալական աշխատանքը իմ կարծիքով այն է, ինչով սիրով ես զբաղվում, հաճույք ստանում, այդ դեպքում դու չես էլ նկատում, որ սա քեզ համար աշխատանք է:

    Շատ տեղերում և տարբեր ոլորտներում եմ փորձել աշխատել և ինձ գտնել, բայց հասկացել եմ, որ սա այն ամենն է, ինչ ինձ պետք է։ Իրոք, շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է փայլում այն կինը, ում կարողանում եմ ոճափոխել: Ի դեպ, ավելացնեմ, որ դեռևս չեմ ձախողվել իմիջային փոփոխություններում։ Հուսով եմ այպես էլ կշարունակվի)))

    Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ, hoonch.am

    - Շառլոտտա, իսկ ինչ հետաքրքրություններ, հոբբիներ ունեք։

    - Հետաքրքրություններս շատ շատ են, ինքս ակտիվ մարդ եմ:

    Ծայահեղությունից ծայրահեղություն եմ՝ ինչպես աղջիկս։ Մի փոքր մանրամասնեմ, աղջիկս հաճախում է Կիոկուշին կարատեի արդեն 3 տարի, միարժամանակ հաճախում մոդելային ցուցադրությունների Kids Fashion Day-ում:

    Հիմա ամբողջ միտքս աղջիկս է, ես ապրում եմ նրանով, անգամ իմիջ-սրահի մտքի ամբողջ հիմքը նա է:

    Շառլոտտա Նալբանդյան, ոճաբան-դիզայներ, hoonch.am


    - Ձեր խորհուրդը կանանց․․․ Ինչպես կյանքը ավելի գեղեցկացնել և լինել ներդաշնակ։

    - Ապրել լիարժեք, ամենակարևորը, օրը սկսել դրական և ժպիտով։

    Օրեր եմ ունեցել, որ մտածել եմ, սա վերջն է, բայց նոր օրվա հետ ամենինչ փոխվում է, հասկանում ես, որ սա սկիզբն է․․․ գնում ենք առաջ առանց հետ նայելու, որովհետև մենք ունենք ամեն ինչ ու եթե չապրենք այստեղ ու հիմա, դա կլինի մեր կողմից ամենամեծ սխալը:

    Սիրելի կանայք, աղջիկեր, դուք բոլորդ կատարյալ եք, սիրեք ձեզ այնպես, ինչպես կաք, և երբեք չմտածեք, որ դուք չեք կարող․․․

    Դուք կարող եք ավելին, քան պատկերացնում եք:

     

    - Շնորհակալ ենք Շառլոտտա, հետաքրքիր, իմիջային հարցազրույցի համար։ 

     

    Սիրով hoonch.am թիմ՝
    Հարցազրույցը պատրաստեցին՝ Աննա Տեր-Հովհաննիսյանը և Կարինե Հակոբյանը

    Սոֆի Բալաբանյան, Sof dance studio

    Սոֆի Բալաբանյան, Sof dance studio

    Նախորդը

    Անժելիկա Ղազարյան, Angelika Ghazaryan dance studio

    Անժելիկա Ղազարյան, Angelika Ghazaryan dance studio

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: