Հիանալի խորհուրդներ Անուշ Ափիկյանի Լինկդինյան էջից․
«Freelancer-ներ ջան, ուզո՞ւմ եք չէ շուտ աշխատանք գտնել։ Դե պահեք այս 5 կանոնները աշխատանքի դիմելիս, որ էլ չտրտնջաք՝ թե դիմում եք շատ հաստիքների, բայց արդյունք չկա։
Աշխատանք փնտրել միայն 1 հարթակում։
- Պետք է գրանցվել, աշխատանք փնտրել և աշխատանքի դիմել առնվազն 5 հարթակում։
Դիմել միանգամից մի քանի տարբեր հաստիքների։
- Չասել՝ «Ես հա՛մ SMM մասնագետ եմ, հա՛մ գրաֆիկ դիզայներ եմ, հա՛մ էլ վաճառքի մասնագետ, բոլոր հաստիքներին հերթով կդիմեմ»։ Փոխարենը ընտրել 2 հաստիք, որին ամենալավն եք տիրապետում։
Ուղարկել CV-ն և Cover Letter-ը և սպասել աշխատանքի ընդունվելուն։
- Աշխատանքի հայտարարությամբ CV-ն ուղարկելուց առաջ և հետո ուսումնասիրեք ընկերությունը, նրա վեբկայքը, գտեք որոշում կայացնող անձանց և ավելացրեք նրանց ձեր hashtag#network-ի մեջ:
Հարցազրույցին ներկայանալ՝ առանց ընկերությունն ուսումնասիրելու։
- ՊԱՐՏԱԴԻՐ է ուսումնասիրել, հասկանալ և տիրապետել բոլոր այն մանրամասներին, որոնք առնչվում են տվյալ հաստիքի հետ։ Ուսումնասիրեք ընկերությունը, նրա պրոդուկտները/ծառայությունները, նպատակները և զբաղեցրած դիրքը։
Միևնույն CV-ն և Cover Letter-ն ուղարկել բոլոր հաստիքների համար։
- ՄԻՇՏ թարմացրեք CV-ն և Cover Letter-ը՝ համապատասխանեցնելով տվյալ հաստիքին։ 1-2 բառ փոխելու փոխարեն, հանգամանալից կարդացեք տրված հայտարարությունը և նշված պահանջները, ապա փոփոխեք CV-ն։
Էլ չեք անի չէ՞ այս սխալները։ Հիշե՛ք և պահեք այս կանոնները աշխատանք փնտրելիս և աշխատանքի դիմելիս»։
Իսկ ավելին իմանալու համար կարող եք հետևել նաև Անուշ Ափիկյանի լինկդինյան էջին։
Մեկնաբանել