• 13 հոկտեմբեր, 2024
     Լավաշով պիցցա

    Լավաշով պիցցա

    Բաղադրիչներ

    1. Լավաշ - 1 հատ
    2. Երշիկ, նրբերշիկ կամ հավի միս - 200-250 գրամ
    3. Սոխ - 1 հատ
    4. Քաղցր պղպեղ - 1 հատ
    5. Պանիր - 100-150 գրամ
    6. Կետչուպ
    7. Համեմունքներ

    Պատրաստման եղանակը

    Մանր կտրատում ենք երշիկը և պղպեղը, քերում ենք պանիրը, իսկ սոխը կտրտում ենք կիսալուսնաձև:

    Թավայի հատակին դնում ենք լավաշի կեսը, վրան լցնում ենք պանիր:

    Դնում ենք լավաշի երկրորդ շերտը, պատում ենք կետչուպով, համեմունքներով:

    Պղպեղը, երշիկը, սոխը հավասարաչափ լցնում ենք լավաշի վրա, վերջում ավելացնում ենք պանիրը:

    Պիցցան տեղափոխում ենք ջեռոց 3 րոպեով, մինչև պանիրը լրիվ հալվի: Մատուցում ենք տաք վիճակում:

    Բարի ախորժակ

    Բորշ

    Բորշ

    Նախորդը

    Դդումով կոտլետներ

    Դդումով կոտլետներ

    Հաջորդը

    Մեկնաբանել