Բաղադրություն
- Ելակ - 700 գրամ
- Ջուր - 2 լիտր
- Շաքարավազ - 250 գրամ / ըստ ճաշակի
- Կիտրոնաթթու - կես թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Ելակը լվանում ենք, թողնում ենք մի քիչ չորանա, ապա լցնում ենք բանկաների մեջ մոտ 1/3 կամ 1/4 չափով, ըստ ճաշակի։
Խորը կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, եռացնում ենք, ավելացնում ենք շաքարավազը, կիտրոնաթթուն։ Երբ որ լավ եռում է ջրային զանգվածը, լցնում ենք ելակով լցված բանկայի մեջ և անմիջապես հերմետիկ փակում ենք։
Կարող եք կոմպոտով լցված բանկան թարս դնել և թողնել մինչև հովանա, ապա դնել արևից պաշտպանված, սառը տարածքում։
Բարի ախորժակ։
Մեկնաբանել