• 21 դեկտեմբեր, 2024
     Տորթ Նապոլեոն

    Տորթ Նապոլեոն

    Բաղադրիչներ

    1. Հավի ձու - 5 հատ
    2. Կարագ - 4 x 250 գրամ
    3. Ալյուր - 2կգ
    4. Տաք ջուր (այնքան տաք,որ ձեռքն հազիվ դիմանա) - 2,5 բաժակ
    5. Օղի - 8 ճաշի գդալ
    6. Քացախ - 5 ճաշի գդալ
    7. Աղ - 2 թեյի գդալ 

    Պատրաստման եղանակը

    Հավի ձվի դեղնուցը և լավ փափկեցրած 250գ կարագը տրորել։ Քիչ - քիչ ավելացնել տաք ջուր։ Խառնել մինչև ստացվի միասեռ զանգված։

    Ավելացնել օղի, քացախ և աղ։ Խառնել, քիչ - քիչ ավելացնել ալյուր և հունցել։ Հիմնականում 1 բաժակ ալյուր է ավելանում, որով էլ պատրաստվում է խորիզը։ Խմորը ծեծել գրտնակով, մոտավորապես 50 անգամ։ Պետք է ստացվի հարթ խմոր՝ մեջը փուչիկներ։ Թողնել 1 ժամ հանգստանա։

    Խմորը բաժանել 8 գնդի։ Մնացած 3 տուփ կարագներից յուրաքանչյուրը բաժանել 8 հավասար մասերի։

    Գնդերը 3 անգամ բացել - փակել մեջը քսելով 1/8 մաս կարագ։ Ընդմիջումները պետք է տևեն 1 ժամ։ Գնդերը պահում ենք սառնարանում։ Գնդերը բացել, կտրտել նախընտրած ձևով։

    Թխել նախապես տաքացված ջեռոցում՝ 250°C ջերմությամբ։ Սառեցնել, կրեմ քսել, թաթախել փշուրի մեջ։ Վրան շաքարի փոշի ցանել ....

    Բարի ախորժակ։

    Նյութի հեղինակն է IZABEL - ի ՀԱՄՈՎ -ՀՈՏՈՎ ԽՈՀԱՆՈՑԸ

    Խաչապուրիի խմոր

    Խաչապուրիի խմոր

    Նախորդը

    Շոկոլադե տորթ

    Շոկոլադե տորթ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: