Բաղադրիչներ
- Հավի ձու - 2 հատ
- Ալյուր - 2 բաժակ
- Կաթ - 1 բաժակ
- Շաքարավազ - 2 բաժակ
- Սոդա - 1,5 թեյի գդալ
- Թթխմոր - 1,5 թեյի գդալ
- Ձիթայուղ կամ փափուկ կարագ - 0,5 բաժակ
- Վանիլին
- Եռման ջուր - 1 բաժակ
- Կակաո - 5 ճաշի գդալ
- Լուծվող սուրճ - 1 թեյի գդալ
Կրեմ
- Ալյուր - 2 ճաշի գդալ
- Ձու - 2 հատ
- Շաքարավազ - 1 բաժակ
- Կաթ - 1 բաժակ
- Կարագ - 200 գրամ
Շոկոլադե գլազուր
- Ալյուր - 1 ճաշի գդալ
- Կակաո - 2 թեյի գդալ
- Շաքարավազ - 4 ճաշի գդալ
- Կարագ - 50 գրամ
- Կաթ - 3 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Միացրեք ջեռոցը 180°С)) Նախապես պատրաստեք ջեռոցի ամանը, որի հատակին սննդային թուղթ դրեք: Եթե օգտագործում ենք սիլիկոնե ձևամաններ, սննդային թղթի կարիք չկա:
Առանձին ամանի մեջ լավ խառնել ալյուրը, թթխմորը, սոդան, կակաոն, լուծվող սուրճը, վանիլինը:
Հարիչի օգնությամբ լավ հարել ձուն և շաքարավազը, մինչև ստացվի փրփրանման զանգված: Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կաթ և ձիրթայուղ կամ կարագ: Անընդհատ խառնելով , փոքր բաժիններով ավելացնել չոր բաղադրիչների խառնուրդը: Խմորին ավելացնել եռման ջուր և շատ արագ, լավ խառնել:
Խմորը լցնում ենք ջեռոցի ձևամանի մեջ և տեղափոխում ենք ջեռոց 50 րոպե:
Պատրաստենք կրեմ
Կաթսայի մեջ խառնել ձուն, շաքարավազը, ալյուրը և կաթը: Խառնուրդը դնել թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփել: Հենց խառնուրդը սկսում է պնդանալ, հանում ենք կրակից, թողնում ենք հովանա:
Երբ զանգվածը հովանա, ավելացնել փափուկ կարագ և լավ հարել հարիչով: Կրեմը դնել սառնարան 20 րոպե:
Պատրաստենք շոկոլադե գլազուր
Կակաոն, շաքարավազը, կաթը և ալյուրը լավ խառնել կաթսայի մեջ, դնել թույլ կրակին:
Հենց զանգվածը եռա, հանում ենք կրակից, ավելացնում ենք կարագ: Լավ խառնում ենք մինչև կարագը հալվի:
Ձևավորենք տորթը
Խմորի շերտերում քսում ենք կրեմը: Վերջին շերտի վրա լցնում ենք տաք գլազուր: Ցանկության դեպքում տորթի կողքերը կարող ենք պատել մանրացված պոպոկով:
Բարի ախորժակ։
Մեկնաբանել