• 09 նոյեմբեր, 2024
     Անեկդոտներ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ մասին

    Անեկդոտներ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ մասին

    Տնօրենը աշխատակիցներին.

    -Այսուհետ պետք է անցնենք հեռահար աշխատանքի։ Տարբերակ Ա. ՏԱՆԸ, կանանց և երեխաների հետ, տարբերակ Բ

    -Տարբերակ Բ,- միաբերան գոռաց ողջ անձնակազմը։

    ***

     Տնօրենը աշխատակցից հետաքրքրվում է տանից աշխատելու մինուսների ու պլյուսների մասին։

    -Դե  մինուս է այն, որ գործը դանդաղ է առաջ գնում, իսկ պլյուսը.... շաբաթը 3 կիլոգրամ ...

    ***

    Իսկ կարելի՞ է ջնջել 2020֊ը և տեղադրել 2019, 2020֊ը վիրուսներ է պարունակում։

                           

      Կորոնավիրուսը և զոքանչները

     

    -Ւմ սիրելի Զոքանչ, քո երազանքը իրականացել է։ Քեզ համար գնել եմ տոմս դեպի չքնաղ Իտալիա։ 

    Բարի ճանապարհ ....

     ***

    Գրանցվել է կորոնավիրուսի պատճառով մահացության առաջին դեպքը. 

    Երիտասարդը կարանտինի 3 օրը, զոքանչի տանը,  խեխտել է իր զոքանչին ...

     

     

     

    ***

    Պատգամավորը.

    -Ես տանը ընդհանրապես չեմ ձանձրանում, ուղակի մի հարց է հետաքրքիր, ինչի 2 տուփ 1 կգ բրինձի տուփերից մեկում կա 3421 հատիկ, մյուսում 3389 հատիկ ...

     

    ***

    Սարսափելի բարկացած տղամարդը.

    -Պարետը մարդկությունը լրիվ կորցրել է։ Փակել ինձ այսքան ժամանակ տանը, այն էլ զոքանչի հետ .... 

     ***

    -Ինչո՞ւ եք դրսում, չեք վախենում կորոնավիրուսից։

    -Չէ, չեմ վախենում, ես մեծ վարկեր ունեմ, ինձ հաստատ կփրկեն )))

                                ***

     Այս դժվար օրերին մենք պետք է համախմբվենք, բռունցք դառնանք և իրարից հեռու գտնվենք։ 

                                ***

    Խոսում են բժիշկները.

    -Կոլեգաներ, ինչ անեմ, իմ ընտանիքի անդամները  այլևս թույլ չեն տալիս տունը հիվանդ ընդունեմ,- ասում է ատամնաբուժը։

    -Կինս ասաց կբաժանվի, եթե ես տուն նորից հիվանդ ընդունեմ,-  բողոքում է գինեկոլոգը։

    -Ես էլ չասեմ, հարգելի կոլեգաներ,- համեստաբար լռում է դիահերձողը???

                                ***

    -Սուտ է, կորոնավիրուս չկա,- ասաց ընկեր Բավականը։

    -Ընկեր  Բավականը չկա,- ասաց կորոնավիրուսը։ 

     

    ***

     Իսկ մենք ճանապարհորդում ենք, հիմա գտնվում ենք խոհանոցում, որը մեր բնակարանի մայրասենյակն է... 

    Այնուհետև կհայտնվենք չքնաղ ճաշասենյակում, որտեղ կախարդական հեռուստացույցը մեզ կտանի չքնաղ Հնդկաստանի անվերջանալի սերիալների խորքը, ապա կգնանք մարզադաշտ, կվայելենք անցած տարիների գեղեցիկ գոլերը, և վերջում կլողանանք մեր ցնցուղի բազմահազար շիթերի ներքո ... 

     

     ԴԱՍԵՐ

     Օնլայն դասի ժամանակ.

    -Վարդանիկ, ինչի ես մայկայով եկել դասի։

    Վարդանիկի մայրիկ, գիտեմ որ տանն եք, դասերից հետո կգաք սկայփ։ 

     

     ***

    -Օնլայն դասերի լավը այն է, որ տատիկս ու պապիկս իմ կուրսից են?: 

     

    ***

    Եթե դպրոցները մի 10 օր էլ փակ մնան, ծնողները կորոնավիրուսի պատվաստանյութը կգտնեն ավելի շուտ, քան գիտնականները։

     

    ***

     Այս տարվա վերջի զանգին բոլորս միանում ենք ինտերնետում և սեղմում ենք տան զանգերը...

     

     

     

     

    Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝  Արիանա Կաոլին

    Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

    Նախորդը

    Հայկ Մարությանը շնորհավորել է Մայրության ու Գեղեցկության օրը

    Հայկ Մարությանը շնորհավորել է Մայրության ու Գեղեցկության օրը

    Հաջորդը

    Մեկնաբանել