Բաղադրիչներ
- Դդում - 200 գրամ
- Ծաղկակաղամբ - 200 գրամ
- Գազար - 1 հատ
- Կաթնաշոռ - 3 ճաշի գդալ
- Ալյուր - 1-ից 2 ճաշի գդալ
- Ձու - 1 հատ
- Աղ
Պատրաստման եղանակը
Լավ լվանում ենք դդումը, ծաղկակաղամբը և գազարը: Եփում ենք թույլ կրակի վրա: Դդումի կեսը և գազարը ճզմում ենք, որպիսի ստացվի պյուրե: Դդումի մնացած մասը և ծաղկակաղամբը կամ մանր կտրատում ենք, կամ քերում ենք:
Ավելացնում ենք պյուրեն, կաթնաշոռը, ձուն, աղը: Լավ խառնում ենք:
Ձևավորում ենք կոտլետներ, տեղափոխում ենք ջեռոցի թավայի մեջ, որի հատակը նախորոք կամ պատում ենք բուսայուղով, կամ սննդային թուղթ ենք դնում: Եփում ենք ջեռոցում 35-40 րոպե 170 աստիճան ջերմության պայմաններում:
Ստացվում են շատ համեղ, վիտամիններով հարուստ կոտլետներ:
Բարի ախորժակ
Մեկնաբանել