• 10 դեկտեմբեր, 2024
     «Տագնապի պայուսակ»՝ ով տեղեկացված է, նա պաշտպանված է

    «Տագնապի պայուսակ»՝ ով տեղեկացված է, նա պաշտպանված է

    Ով տեղեկացված է, նա պաշտպանված է։

    Բնակվելով պատերազմական երկրում, ինչպես նաև երկրաշարժային տարածաշրջանում, անհրաժեշտ է ունենալ «տագնապի պայուսակ»:
    Աղոթենք, որ այն պետք չգա, բայց ունեցեք․․․

    Կարևոր․

    • Տան բոլոր անդամների անձնական փաստաթղթեր  (անձնագիր,նույնականացման քարտ, Այդի քարտ, տան փաստաթղթեր, ծննդյան վկայական և այլն)
    • Կապի միջոցներ (բջջային հեռախոս, նոթբուք․․․)
    • Լիցքավորիչ (PowerBank)
    • Լապտերներ (фонарик)
    • Հագուստ, ծածկոցներ (համապատասխան եղանակային պայմաններին, անձրևանոց, գուլպաներ, տաք կոշիկներ)
    • Մանկահասակ երեխաների համար 2-3 օրվա համար անհրաժեշտ հագուստ, պարագաներ
    • Առաջին բուժօգնության իրեր՝ անհատական դեղատուփ (լարան (ժգուտ), ցավազրկող, ջերմիջեցնող (պարացետամոլ), վալերիանկա, վիտամիններ, մանկական դեղորայք, անհատական հիվանդությունների դեպքում համապատասխան դեղորայք, վիրակապ, բամբակ, վիրաբուժական ձեռնոցներ, ջրածնի պերօքսիդ (3%), յոդ կամ բետադին, միջադիր, պահպանակ (պահպանակն ու միջադիրներն կարող են օգտագործվել վերքերը ստերիլ պահելու, արյունահոսությունը կանգնեցնելու և այլ նպատակներով), բժշկական ժապավեններ (սանտավիկ), սպիրտային անձեռոցիկներ, ներարկիչ, մառլյայե բինտ, փոքր մկրատ․․․
    • Հիգիենայի պարագաներ (օճառ, սրբիչ, թաց և չոր անձեռոցիկ, ատամի խոզանակ, մածուկ)
    • Սնունդ (չոր սնունդ, չորահաց, ընկուզեղեն, պեչենիներ, շոկոլադե սալիկներ, կրեկերներ և այլն)
    • Ջուր
    • Կրակ վառելու միջոց (լուցկի, կրակայրիչ)
    • Սուլիչ
    • Դանակ (ոչ ծանր, կոմպակտ)
    • Պարան

    Տագնապի պայուսակՊայուսակը դնում եք հասանելի վայրում։

    Աչքի առաջ ունեցեք անվտանք տարածքներ, նկուղային տարածքներ, ամուր շինություններ․․․

    Հեռու մնացեք վերելակներից։

    Սովորաբար առաջին օդային տագնապը հնչում է սպասվող վտանգից առաջ, և Դուք իրավիճակը սկսում եք կառավարել սթափ, քանի որ Ձեր գործողությունները կարող են էական ազդել Ձեր հարազատներ վրա։  

    Ընտանիքի անդամների հետ, չմոռանալով «տագնապի պայուսակը», տեղափոխվում եք անվտանք տարածքներ, պահպանելով սթափություն։

     Անվտանգ տարածքներ են համարվում նաև Մետրոպոլիտենի ստորգետնյա հատվածները, թունելները և այլն։

    Չենք զբաղեցնում հեռախոսի կապը։ 

    Կարևոր հեռախոսահամարներ՝ 911, 102, 103, 104։

    «Տագնապի պայուսակի» ձևը, գույնը, չափը, մաշվածությունը ոչ մի դեր չեն խաղում, կարևորը լինի Ձեզ հարմար, կոմպակտ և հասանելի։ Նյութի մեջ ներկայացրել ենք մի քանի տարբերակներ, որպես օրինակ, կարող եք օգտագործել անգամ երեխաների հին դպրոցական պայուսակները, որոնք նույնպես բավական հարմար ու տարողունակ են։

    Տագնապի պայուսակ

    Խաղաղություն բոլորիս․․․

    Երեխաների անվտանգ տեղափոխումը այլևս խնդիր չէ, ՀոգաՏԱՐ

    Երեխաների անվտանգ տեղափոխումը այլևս խնդիր չէ, ՀոգաՏԱՐ

    Նախորդը

    ARMENIA EXPO 2022 ցուցահանդեսային ֆորում

    ARMENIA EXPO 2022 ցուցահանդեսային ֆորում

    Հաջորդը

    Մեկնաբանել