Բաղադրիչներ.
- Քաղցր թխվածքաբլիթ — 300 գրամ
- Կարագ - 300 գրամ
- Շաքարավազ — 300 գրամ
- Հավկիթ - 1 հատ
- Կաթ - 300 գրամ
- Օսլա - 1 թեյի գդալ
- Պոպոկ - 2 բաժակ
- Վանիլին
, Պատրաստման եղանակը
Մետաղական ամանի մեջ խառնում ենք օսլան կես բաժակ տաք կաթի հետ, դնում ենք կրակին, անընդհատ խառնելով ավելացնում ենք մնացած կաթը, եռացնում ենք: Եփում ենք այնքան ժամանակ, մինչև զանգվածը պնդանա, հանում ենք կրակի վրայից, թողնում ենք սառի:
Տրորում ենք կարագը, շաքարավազը և հավկիթը, ավելացնում ենք սառած կրեմը և վանիլինը:
Մանրացնում ենք թխվածքաբլիթները, պոպոկը, մի փոքրիկ մաս առանձնացնում ենք տորթը զարդարելու համար, մնացածը զանգվածը լցնում ենք կրեմի վրա, լավ խառնում ենք:
Ձևամանի հիմքին դնում ենք համապատասխան կտրված յուղաթուղթ, լցնում ենք կրեմային պեչենին, դանակով հարթեցնում ենք և տեղադրում սառնարանը մի քանի ժամով:
Տորթը հանում ենք ձևամանից, հեռացնում ենք յուղաթուղթը, զարդարում ենք պոպոկի և թխվածքաբլիտի փշուրներով:
Բարի ախորժակ…
Մեկնաբանել