• 21 նոյեմբեր, 2024
     Ծիլի բո՛մ - Հայրապետ Հայրապետյան

    Ծիլի բո՛մ - Հայրապետ Հայրապետյան

    Ծիլի բո՛մ, ծիլի բո՛մ,
    Կրակն ընկավ այծի գոմ։
    Այծը ելավ վախեցած,
    Աչիկները լայն չռած,
    Պոզ ու միրուք թափ տալով,
    Անցորդներին ահ տալով։

     

    Ծիտիկն առած մի պուտ ջուր,
    Ելավ այծի տան կտուր,
    Լցրեց, կրակն հանգցրեց,
    Վազեց այծին տուն բերեց։
    Ծիլի բո՛մ, ծիլի բո՛մ,
    Էլ չի այրվում այծի գոմ։

    Ի՞նչ թռչուններ են - Հայրապետ Հայրապետյան

    Ի՞նչ թռչուններ են - Հայրապետ Հայրապետյան

    Նախորդը

    Դեպի աշխատանք - Հայրապետ Հայրապետյան

    Դեպի աշխատանք - Հայրապետ Հայրապետյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: