• 21 նոյեմբեր, 2024

    Բաղադրիչներ Խմորի համար

    1. Ձու - 4 հատ
    2. Շաքարավազ - 3 ճաշի գդալ
    3. Ալյուր - 6 ճաշի գդալ
    4. Բուսայուղ- 6 ճաշի գդալ
    5. Թթխմոր - ½ թեյի գդալ
    6. Վանիլին

    Սիրոպի համար

    1. Ջուր - 150մլ
    2. Վանիլին - 4 տուփ
    3. Նուշի էսենցիա - 1 թեյի գդալ

    Կրեմի համար

    1. Կաթ - 250մլ
    2. Սպիտակ շոկոլադ - 200 գրամ
    3. Կոկոսի փաթիլներ - 8 ճաշի գդալ
    4. Թթվասեր - 200մլ
    5. Կոկոսի լիկյոր - 2 ճաշի գդալ
    6. Վանիլին

    Զարդարելու համար

    1. Կոկոսի փաթիլներ - 150 գրամ
    2. Պոպոկ - 50 գրամ

    Պատրաստման եղանակը

    Խմոր

    Առանձնացնում ենք սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցը հարում ենք շաքարավազի և մի պտղունց աղի հետ մինչև ստացվի պինդ բեզե:

    Կամաց կամաց ավելացնում ենք դեղնուցները, շարունակում ենք հարել: Հարելով ավելացնում ենք նաև բուսայուղը:

    Ալյուրի մեջ լցնում ենք թթխմորը և փոքր բաժիններով լցնում ենք ձվի վրա: Խառնում ենք շրջանաձև, ներքևից վերև շարժումներով:
    Ձևամանի հատակին դնում ենք սննդային թուղթ, լցնում ենք ստացված խմորը, եփում ենք 180 աստիճան ջերմությամբ 30-35 րոպե: Եփված խմորը թողնում ենք սառի ձևամանի մեջ:

    Սիրոպ

    Ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք վանիլինը: Լավ խառնում ենք, որպիսի վանիլինը լուծվի, հանում ենք կրակից և ավելացնում ենք նուշի էսենցիան:

    Կրեմ

    Լավ հարում ենք թթվասերը մինչև պնդանա և դնում ենք սառնարանը: Խառնում ենք կաթը վանիլինի հետ և դնում ենք թույլ կրակին: Եփում ենք այնքան, մինչև կաթը պնդանա:

    Հանում ենք կրակից և թողնում ենք հովանա: Կաթին ավելացնում ենք կոկոսի լիկյոռը, կոկոսի փաթիլները և հալեցված սպիտակ շոկոլադը:

    Լավ խառնում ենք, մոտավորապես 2-3 րոպե: Ավելացնում ենք թթվասերը և նորից լավ խառնում ենք:

    Խմորը բաժանում ենք մի քանի շերտերի, ըստ ստացված բարձրության և Ձեր ճաշակին:

    Բոլոր շերտերին քսում ենք սիրոպը, ապա հավասար շերտով քսում ենք կրեմը: Վրան լցնում ենք կոկոսի փաթիլները և կտրտած պոպոկը:

    Պատրաստի տորթը թողնում ենք սառնարանում 2 ժամ: Կարող ենք մատուցել:

    Բարի ախորժակ

    ՇՈԿՈԼԱԴՈՎ ԵՎ ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ

    ՇՈԿՈԼԱԴՈՎ ԵՎ ՄԵՂՐՈՎ ՏՈՐԹ

    Նախորդը

    Պիցցայի խմոր

    Պիցցայի խմոր

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: