Բաղադրիչներ
- Ձվի դեղնուց - 5 հատ
- Կարագ կամ կաթնային մարգարին խմորի համար- 1.5 տուփ
- Կարագ կամ կաթնային մարգարին շերտերի համար- 2.5 տուփ
- Ալյուր - 1կգ
- Ջուր - 0.5լ
- Աղ - 1 թեյի գդալ
- Կիտրոնաթթու - 1 թեյի գդալ
- Էսենցիա 70% - 1 թեյի գդալ
- 2.4%-ոց կարմիր խնձորի քացախ - 3-4 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցը կաթնային մարգարինի կամ կարագի հետ լավ խառնել:
Եռացնել ջուրը, մեջը լցնել աղ, կիտրոնաթթու, էսենցիա, կարմիր խնձորի քացախ:
Լավ խառնել ու ավելացնել ձվի ու կարագի զանգվածին:
Լավ խառնել որ ստացվի համասեռ զանգված, լցնել ալյուր, հունցել խմոր, պետք է լինի թույլ խմոր, եթե ձեռտքերին կպնի ոչինչ:
Խմորը 100 անգամ խփել սեղանին ու թողնել որ 2 ժամ հանգստանա )))
Հանգստանալուց հետո խմորը բաժանել 8 գնդերի, դնել սառնարան:
Սառնարանից հանել գնդերը, բացել, քսել կարագը, նորից ծալել, որպիսի ստացվի քառակուսի, դնել սառնարանը: Այս գործողությունը պետք է կատարել 3 անգամ...
Ստացվում է հիանալի շերտավոր խմոր, որով պատրաստված խաչապուրիները պարզապես անմահական են:
Նյութի հեղինակն է IZABEL - ի ՀԱՄՈՎ -ՀՈՏՈՎ ԽՈՀԱՆՈՑԸ:
Մեկնաբանել