• 03 նոյեմբեր, 2024
     Դդումով վաֆլիներ

    Դդումով վաֆլիներ

    Բաղադրիչներ 

    1. Ալյուր - 250 գրամ
    2. Դդումի պյուրե - 150 գրամ
    3. Շաքարավազ - 150 գրամ
    4. Կարագ - 100 գրամ
    5. Կովի կաթ - 80մլ
    6. Ձու - 2 հատ
    7. Փխրեցուցիչ - 10 գրամ
    8. Վանիլին - 5 գրամ
    9. Աղ

    Պատրաստման եղանակը

    Նախորոք լավ եփում ենք դդումը, տրորում ենք, որպիսի ստացվի պյուրե։

    Խորը ամանի մեջ լցնում ենք շաքարավազը և ձուն։ Լավ հարում ենք մինչև ստացվի փրփրանման զանգված։

    Ավելացնում ենք տաքացված և հովացրած կարագ։ Լավ խառնում ենք։ 

    Պարբերաբար խառնելով ավելացնում ենք դդումի պյուրեն, վանիլինը։ 

    Ալյուրի հետ խառնում ենք փխրեցուցիչը, փոքր բաժիններով ավելացնում ենք մեր խմորին։ Լավ խառնում ենք, որպիսի ստացվի միասեռ զանգված։

    Եփում ենք վաֆլիի համար նախատեսված սարքում և վայելում ենք օգտակար և համեղ դդումով վաֆլիներ։

    Բարի ախորժակ

     

    Ջեմով պիրոգ

    Ջեմով պիրոգ

    Նախորդը

    Տնական պեչենի

    Տնական պեչենի

    Հաջորդը

    Մեկնաբանել