• 21 նոյեմբեր, 2024
     Բլինչիկի խմոր գազավորված հանքային ջրով

    Բլինչիկի խմոր գազավորված հանքային ջրով

    Բաղադրիչներ 

    1. Ալյուր - 2 բաժակ
    2. Հավկիթ - 3 հատ
    3. Բուսայուղ - 2 ճաշի գդալ
    4. Շաքարավազ - 2 թեյի գդալ
    5. Կարագ - 100 գրամ
    6. Գազավորված հանքային ջուր - 0,5 լիտր
    7. Աղ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Առանձնացնում ենք հավկիթի սպիտակուցը և դեղնուցը։

    Շաքարավազի վրա լցնում ենք հանքային ջուր, լավ խառնում ենք մինչև շաքարավազը լուծվի։

    Ավելացնում ենք բուսայուղը, դեղնուցը և աղը։ Լավ հարում ենք հարիչով, որպիսի զանգվածը սպիտակի։

    Փոքր չափերով, պարբերաբար խառնելով ավելացնում ենք ալյուրը։

    Առանձին հարում ենք սպիտակուցները, մինչև ստացվի պինդ զանգված, ապա ավելացնում ենք խմորին։

    Խառնելուց հետո խմորը պատրաստ է։

    Թավան խոհանոցային վրձինով թեթևակի պատում ենք բուսայուղով միայն մեկ անգամ։

    Շերեփով խմորը լցնում ենք թավայի մեջ, տապակում ենք 2 կողմից։

    Բարի ախորժակ

     

    Ամանորյա քաղցր "Կոներ"

    Ամանորյա քաղցր "Կոներ"

    Նախորդը

    Բլինչիկի խմոր կաթով և գազավորված հանքային ջրով

    Բլինչիկի խմոր կաթով և գազավորված հանքային ջրով

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: