• 25 ապրիլ, 2024
     Homemade.am` սոցիալական նախաձեռնություն

    Homemade.am` սոցիալական նախաձեռնություն

    Homemade.am-ը սոցիալական նախաձեռնություն է և անվճար հարթակ, որը ստեղծվել է 2020թ-ին՝ հայ վարպետներին հնարավորություն տալու իրենց ձեռագործ աշխատանքները անվճար հարթակում ցուցադրելու և առանց միջնորդի վաճառելու։

    Այն հիմնելու պահից սկսված ունեցավ շատ մեծ հետաքրքրություն ու դրական արձագանք հանրության կողմից։ 2 տարիների ընթացքում կազմակերպվել են բարեգործական ամանորյա ցուցահանդեսներ, որոնք հնարավորություն են ընձեռնել վարպետներին անվճար ցուցադրել իրենց աշխատանքները և վաճառել դրանք, իսկ վարպետները իրենց ցանկությամբ նվիրաբերված գումարը փոխանցել են 1000+1 հիմնադրամին, իսկ 2021թ-ին՝ Վայքի զորամասի զոհված զինծառայողների երեխաներին՝ ամանորյա նվերներ գնելու համար։

    Homemade.am` սոցիալական նախաձեռնությունԱյն հիշվում է շատերի կողմից պատերազմի օրերեին կազմակերպած իր տաք գուլպաներ, գլխարկներ գործելու ջերմ քայլով, երբ «Homemade»-ի թիմը տրամադրում էր կանանց թելեր, իսկ նրանք գործում էին տաք գուլպաներ, գլխարկներ զինվորների համար։

    Homemade.am` սոցիալական նախաձեռնությունԿամավորական թիմը 2021թ.-ի ամռան ընթացքում անգամ մի քանի վարպետի հետ ստեղծեցին ձեռագործ նմուշներ, որի նպատակն էր՝ մարդկանց նվիրելու միջոցով տեղեկություն տարածել կայքի մասին։ Շուտով կամավորական թիմը պատրաստվում է համախմբել մարզերի ձեռագործ վարպետներին նոր հմտություններ սովորեցնելու համար անցկացնել մաստեր կլասներ։

    Շատ շուտով կայքի 2 ամյակի կապակցությամբ բացվելու է նոր «Արվեստի գործեր» բաժինը, որը հնարավորություն է տալու արվեստագետներին ցուցադրել անվճար իրենց աշխատանքները։

    Դրա համար քաղաքում կազմակերպվելու է ցուցահանդես-շնորհանդես և Կանանաց միամսյակի կապակցությամբ ընդգրկված են լինելու ցուցահանդեսին կին արվեստագետները։

    Հալուլյան փաստաբանական գրասենյակ

    Հալուլյան փաստաբանական գրասենյակ

    Նախորդը

    Ringtower

    Ringtower

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: