Հիմնադիր՝ Արփի Հայրապետյան, B2B Armenia co-founder, Product Manager
Տունը ավելին է քան ուղղակի տուն, եթե այն հենց «Մերոնց Տունն» է:
Սյունիքն անխոս վեհ է, սյունյաց լեռների հենց սրտում` Գորիսում գտնվող հյուրատունը՝ էմոցիոնալ, ժպիտ ու ջերմություն պարգևող միջավայրով, գյուղական տուրիզմով հատուկ ռեսուրսների ամբողջական ներուժով Meronts Toon հյուրատունն է՝ կյանքի կոչված BSC-ի աջակցության շնորհիվ:
Հյուրատունը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքին անմիջականորեն կից Վերիշեն գյուղում` հեռավորությունը Տաթևից` 35 կմ, Խնձորեսկից՝ 13կմ, գտնվում է մայրուղուց 200մ հեռավորության վրա:
Զարգացնելով ագրոզբոսաշրջությունը, էկոզբոսաշրջությունը, հանգիստը գյուղական վայրում՝ այցելուներին, զբոսաշրջիկներին թույլ է տալիս ծանոթանալ գյուղատնտեսական մթերքների արտադրությանը, ճաշակել բնական, թարմ և առողջարար սննդամթերք, ինչպես նաև օգտվել ոչ սովորական պայմաններում ժամանցի հնարավորությունից:
Մեր հյուրերը, ապրելով գյուղական վայրերում, ցանկության դեպում մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին, բերքահավաքներին, ինչը նրանց մեծագույն հաճույք է պատճառում:
Meronts Toon հյուրատունը դեռ միակն է, սակայն ունի ընդլանվելու ապագա պլաններ, քանի որ մարզերի գյուղական բնակավայրերը ունեն զբոսաշրջային ներուժի յուրահատուկ գծեր զբոսաշրջային շուկայի ձևավորման համար, ռեսուրսներ, որ այպես, թե այնպես ունեն նման գյուղական ընտանիքները, սակայն չեն կարողանում հասկանալ՝ ինչպես վերածել այն գործող ուժի:
Կյանքի կոչելով մեր առաջին նմանօրինակ ընտանեկան ջերմ հյուրատունը՝ նախատեսվում է ընդլայնել հետագայում նման գյուղական տների՝ հյուրատան կոչելու գաղափարը՝ այդպիսով, զարկ տալով գյուղական տուրիզմի զարգացմանը, մյուս կողմից բարելավելով գյուղերում ապրող մարդկանց ապրելակերպը:
Կյանքի կոչվելով կովիդային և տարածաշրջանին հատուկ դժվարությունների շրջանում՝ Meronts Toon հյուրատունը իր ջերմ և ընտանեկան մթնոլորտում այսօր սպասում է իր սիրելի հյուրերին:
Սյունիք, Գորիս, գյուղ Վերիշեն
Հեռ․ +374 77 466 960
Մեկնաբանել