- Բարի օր Էլեն ջան։ Բավական երիտասարդ ես, բայց արդեն «Miss Gold Photomodel Armenia 2022» տիտղոսը քոնն է, մի քիչ պատմիր քո մասին, որտե՞ղ ես սովորում, ե՞րբ և ինչո՞ւ ընտրեցիք մոդելային կարիերան․․․
- Բարև ձեզ․․․ Ծնվել, մեծացել եմ Երևանում։ Ապրում եմ համեստ ընտանիքում, երեխաներից ամենամեծը ես եմ, ունեմ ինձանից փոքր եղբայր և քույր։
Սովորում եմ «Երևանի Պարարվեստի Պետական Քոլեջի» Հայ-Ժողովրդական պարերի բաժնում, ինչպես նաև «Զարթոնք» պարային անսամբլում։
Մանկուց եմ պարում, արդեն 12 տարի․․․
Իմ առաջին քայլերի և իմ կեցվածքի հեղինակը Ղուկաս Ղուկասյանն է։
Կարևոր էր ծնողներիս թույլտվությունը։ Երբ հայրիկս իմացավ, որ պետք է բոդի հագնենք, սկզբում արգելեց, սակայն երկարատև խնդրանքներից հետո՝ համաձայնվեց, ինձ շատ օգնեցին տատիկս ու մայրիկս։ Շատ մեծ դեր խաղաց տատիկիս համոզելը))
Հայրս ասաց, որ կարող եմ հագնել, սակայն պետք է հաղթե՛մ ու մեծ առաջընթաց ունենամ։ Այդպես էլ եղավ))
Հայրիկս չէր ճանաչում Ջեք Թեքեյանին և Քրիստինե Սիրադեղյանին։ Սակայն ծանոթությունից հետո ավելի վստահեց նրանց։ Կարևոր էր, երբ իմացավ, որ նրանք Լիբանանից են, և այնտեղից եկել են Հայաստան, բիզնես են հիմնել, մոդելային դպրոց են բացել, և բավականին առաջ են գնացել, որի շնորհիվ մենք նույնպես կարողանում ենք հաջողություններ ունենալ։
- Էլեն ջան, իսկ մոդելային ինչ մրցույթների ես մասնակցել։
- «Miss Gold Model Armenia 2022» եղել է առաջին մրցույթը, որը անցել եմ մեծ պատվով, արժանացել եմ «Miss Photomodel Armenia 2022» տիտղոսին։
Մոտավոր մեկ տարի է, որ մոդելային ասպարեզում եմ։
«Ջաք Թեքեյան մոդելային դպրոցում» սովորել եմ վեց ամիս, ավարտել։
Շատ անսպասելի էր իմ մոդելային ասպարեզ մտնելը։ Երբ բացեցի հեռախոսս, տեսա մի մրցույթ, որտեղ հաղթելու դեպքում հնարավորություն էինք ստանում սովորելու Jack Tekeyan մոդելային դպրոցում։ Անմիջապես մասնակցեցի։ Կատարեցի պահանջված կանոնները և անհամբեր սպասում էի մրցույթի ավարտին։ Մրցույթի ամփոփման ժամանակ պարզվեց, որ հաղթել եմ։
Ինձ համար մեծ ուրախություն էր դա և մի մեծ ճանապարհ, որ քայլ առ քայլ պետք է վերև բարձրանամ և ես դա արեցի)))։
Առաջին քայլս արեցի դեպի մոդելինգ և այդտեղից բացվեց հաղթանակ տանող բոլոր դռները։
Դիպլոմս վերցնելուց հետո փորձեցի իմ ուժերը «Miss Gold Model Armenia 2022» մրցույթին։
Անցա բոլոր քասթինգները և․․․ հաղթեցի))
- Իսկ ինչ տվեց քեզ մոդելային կրթությունը և մասնակցությունը «Miss Gold Model Armenia 2022» մրցույթին։
- «Ջաք Թեքեյան մոդելային դպրոցում» և «Miss Gold Model Armenia 2022» մրցույթին ստացել եմ շատ գիտելիքներ՝ ճիշտ քայլել բարձրակրունկների վրա, բեմական խոսք, տարբեր դիրքավորումներ, ինտելեկտի զարգացում․․․
- Էլեն ջան, կարող ես նշել ամենամեծ ձեռքբերումը մրցույթի ժամանակ։
- Մրցույթի ժամանակ ամենակարևորը, որ ձեռք բերեցի մեծ քանակով ընկերներն էին և տիտղոսը։
- Ինչպիսի՞ն է մոդելը, ինչ կարևոր բնավորության և արտաքին հատկություններ պետք է ունենա:
- Մոդելը ամենակարևորը պետք է լինի ինտելեկտով, ճարպիկ, որպիսի կարողանա կոտրել այն կարծրատիպերը, որ բոլորը մտածում են, թե մոդելները անխելք են։
Արտաքինի համար կարող եմ ասել, որ վերջին տարիներին փոխվել են ստանդարտները և պարտադիր չէ, որ մոդելը լինի բարձրահասակ, կարող են լինել նաև ցածրահասակ, մի քիչ գեր․․․
- Ինչ կմաղթեք աղջիկներին, որոնք ունեն երազանք․․․
- Աղջիկներին, ինչու ոչ տղաներին կմաղթեմ, որ հասնեն իրենց նպատակներին, որ հետ չկանգնեն և շարժվեն միայն առաջ։
Երազանքները կատարվում են․․․ ինչպես և իմը։
- Որպես «Miss Photomodel Armenia 2022», ինչ նպատակներ ունես առաջիկայում։
- Առաջին հերթին պետք է ավարտեմ քոլեջը, վերցնեմ դիպլոմը, շարունակեմ կրթությունս, ունենամ իմ սեփական ֆինանսը, ինչու չէ ճանապարհորդել տարբեր երկրներում, և պատվով իմ երկիրը ներկայացնեմ աշխարհի բոլոր երկրներում։
- Շնորհակալություն գեղեցիկ հարցազրույցի համար Էլեն ջան․․․ Քեզ մաղթում ենք անսահման հաջողություններ և բարձրունքներ․․․
Մեկնաբանել