• 13 հոկտեմբեր, 2024
     Ջեք Թեքեյան, ոճաբան, վարսահարդար

    Ջեք Թեքեյան, ոճաբան, վարսահարդար

    - Բարի օր Ջեք: Ոճաբան, վարսահարդար․․․ ինչո՞ւ որոշեցիք ընտրել այս մասնագիտությունը։ 
    - Բարի օր․․․ Մասնագիտությանս ընտրության պատճառը կանանց խնամված և գեղեցիկ տեսնելու ցանկությունն էր: Ինձ հաճույք է պատճառում օգնել նրանց ոճի, մազի գույնի, խնամքի, սանրվածքի ընտրության մեջ:
    Բացի այս ամենից, իմ մասնագիտությունը ինձ համար արվեստ է, սիրելի աշխատանք, որի մեջ ես անընդհատ կատարելագործվում եմ, միշտ հետևում եմ միջազգային տենդեցներին, փորձում եմ դրանք ներմուծել Հայաստան, փոխել հայ կնոջ պատկերացումները կտրվածքների, մազի երանգների նորամուծությունների վերաբերյալ։
    Ունեմ ավելի քան 37 տարվա աշխատանքային փորձ: Առաջին գեղեցկության սրահը հիմնել եմ Լիբանանում, ապա Հայաստան․․․
    Ջեք Թեքեյան, ոճաբան, վարսահարդար- Շարունակելով մասնագիտական թեման, ո՞ր տարիքից եք սկսել զբաղվել ոճաբանությամբ։
    - Շատ վաղ հասակից ես հասկացա, որ ինձ հաճույք է պատճառում իմ երևակայությունը կտրվածքների և գույների միջոցով արտահայտելը, ու ջանք չեմ խնայել կրթվելու ու առաջ գնալու մեջ:
    Սովորել եմ անգլիական Tony&Guy ակադեմիայում և ինձ համար այն դարձավ վերելքի սկիզբ։
    Մասնակցել եմ բազում ցուցադրությունների, Fashion Week-երի որպես ոճաբան վարսահարդար:
    Տարիներ շարունակ եղել եմ Helen Seward, Versa Color և Nashi Argan իտալական ընկերությունների տեխնոլոգը:
    Հրավիրվել եմ որպես ժյուրի «Միսս Երևան» գեղեցկության մրցույթին, վարսահարդար ոճաբանների միջազգային մրցույթին՝ Սոչիում, բոդիբիլդինգի միջազգային մրցույթին՝ Հայաստանում․․․
    Կազմակերպել ենք մի շարք ցուցադրություններ մոդելինգի և վարսահարդարման ասպարեզում:
    Ջեք Թեքեյան, ոճաբան, վարսահարդար- Ինչպես գիտեմ, եկել եք Լիբանանից, ու Հայաստանում հիմնել ընկերություն՝ մի շարք ուղղություններով․․․
    Մի քիչ կպատմեք որոշման, և բիզնես ուղղությունների մասին․․․ 
    - Այո, եկել եմ Լիբանանից, արդեն 6 տարի է ինչ այստեղ եմ, Հայաստանում, ունեմ վարսահարդարման սրահ ակադեմիա, որտեղ բացի վարսահարդարման ծառայություններից սովորեցնում ենք մեծ պահանջարկ ունեցող այս մասնագիտությունը: Ունեմ բազմաթիվ շրջանավարտներ, որոնք աշխատում են ոչ միայն Հայաստանում այլև արտերկրում:
    3 տարի առաջ հիմնել ենք մոդելային դպրոց և գործակալություն, ուր կրթում ենք ապագա մոդելների, նաև մատուցում ենք մոդելային ծառայություններ տարբեր հայկական և արտասահմանյան բրենդների համար:
    Անցյալ տարի կազմակերպեցինք առաջին անգամ Հայաստանում «Miss Gold Model Armenia 2022» մրցույթը, ուր մասնակցեցին 22 մոդել, որոնց համար այս հարթակը սկիզբ դարձավ իրենց մոդելային ասպարեզի համար:
    Եվ այս ամենի մեջ ես պարտական եմ և շնորհակալ իմ կնոջը, որը մինչ օրս իմ կողքին է, ինձ աջակից դարձավ և առանց որի օգնության գրեթե անհնար կլիներ կյանքի կոչել այս հսկայածավալ աշխատանքը։
    Ջեք Թեքեյան, Քրիստինե Սիրադեղյան, ոճաբան, վարսահարդար- Ի՞նչը Ձեզ դրդեց ունենալ գեղեցկության սրահ Հայաստանում՝ Երևանում։
    - Ինձ Հայաստան բերեցին հայրենիքի հանդեպ ունեցած կարոտն ու սերը, և ստիպեցին մնալ ու ստեղծագործել այստեղ: Ճիշտ է, հայերը Լիբանանում ունեն մեծ և հզոր համայնք, բայց այդքան էլ դյուրին չէ ապրել արաբական մթնոլորտում, որտեղ միևնույն է զգացվում է օտար շունչը և ազդեցությունը։
    Ես սիրում եմ իմ աշխատանքի մեջ միշտ կատարելագործվել, քանի որ սա այն ոլորտն է, ուր պետք է անընդհատ հետևես տենդենցներին և նորաձևությանը։
    Ես սիրում եմ փորձել նոր միջավայր, նոր երկիր, քանի որ այդպես ավելի պրոֆեսիոնալ ես դառնում ու անմրցունակ։
    Այս բնագավառում լիբանանահայ վարսավիրները միշտ էլ աչքի են ընկնում իրենց տարբերվող ճաշակով և ձեռքի «touch»-ով: Մեր մասնագետները մեծամասնությամբ ունենում են միջազգային ճանաչում, քանի որ այս ոլորտի կրթությունը Լիբանանում շատ ավելի խորն է և տարբերվող։
    Ջեք Թեքեյան, ոճաբան, վարսահարդար- Մի քիչ խոսենք «Miss Gold Model Armenia 2022» մոդելային մրցույթի մասին, որն իր տեսակի մեջ եզակի կոնցեպտ ուներ․․․ Կկիսվե՞ք Ձեր տպավորություններով որպես կազմակերպիչ, ինչու չէ նաև որպես մասնագետ։
    - 2022 թվականին, սեպտեմբերի 9-ին կազմակերպեցինք «Miss Gold Model Armenia» մոդելային մրցույթը, որն առաջին անգամ էր կազմակերպվում, քանզի մյուս մրցույթները, որոնք անց են կացվում Հայաստանում, իրենց բնույթով ավելի գեղեցկության մրցույթներ են: Տարբերությունը կայանում է նրանում, որ այստեղ շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, թե մոդելը իրեն ինչպես կդրսևորի պոդիումի վրա, ուշադրություն է դարձվում քայլվածքի, կեցվածքի, բեմի վրա իրեն դրսևորելուն, հասակը, պարամետրերը ևս իրենց որոշիչ դերն ունեն:
    Որպես առաջին անգամ կազմակերպված մրցույթ շատ դրական արձագանքներ ունեցավ:
    Այս մրցույթը միտված է զարգացնելու մոդելային ասպարեզը Հայաստանում, և ինչու չէ, օգնել մեր աղջիկներին իրենց կարիերան զարգացնել նաև արտերկրում, Հայաստանը ներկայացնել արտասահմանյան նմանատիպ մրցույթներին:
    Ջեք Թեքեյան, Միսս Գոլդ մոդել- Ամուսնացած եք և 3 երեխաների հայր եք․․․
    Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը, կարիերան և ընտանիքը։ Առհասարակ, ընտանիքի դերը Ձեր կարիերայի զարգացման մեջ...
    -  Ճիշտ է, իմ մասնագիտությունը, աշխատանքը շատ կարևոր տեղ են զբաղեցնում իմ կյանքում, բայց ոչ առավել ընտանիքիցս: Ընտանիքս ինձ համար իմ կյանքի իմաստն է, իմ հենարանը, ուժը, իմ ներշնչանքի աղբյուրը, իմ թևերը, որն ինձ հնարավորություն է տալիս էլ ավելի վեր ճախրել:
    Ջեք Թեքեյան, ընտանիք

    - «Ջեք Թեքեյան մոդելային ընկերություն»․․․ ինչպես ծնվեց դպրոց հիմնելու գաղափարը և ինչո՞ւ։
    - Մոդելային դպրոցի ստեղծման գաղափարը ծնվեց, երբ եկա Հայաստան և բացեցի գեղեցկության սրահ: Բայց այդ ժամանակ մտածեցի դեռ վաղ է այդ ուղղությամբ մտածելը, քանի դեռ առաջնային էր ակադեմիայի իրագործումը: Սկսեցինք աշխատել անգլիական «Osmo» ընկերության հետ, իրենց պաշտոնական ներկայացուցիչն էինք Հայաստանում, բացեցինք վարսավիրների և ոճաբանների միջազգային ակադեմիան:
    Մեծ բացում արեցինք 2019 թվականի փետրվարին, ուր ներկա էր մոտ 500 հանդիսատես, որոնց մեջ էին վարսավիրներ, դերասաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հյուրեր Ռուսաստանից և Լիբանանից:
    Հաջորդ քայլը արդեն մոդելային դպրոցի իրագործումն էր, քանի որ այդ ոլորտը Հայաստանում դեռ կայանալու կարիք ունի:
    Ջեք Թեքեյան, ոճաբան, վարսահարդար

    - Դուք ստեղծել եք նաև մազերի խնամքի միջոցներ, որը բավական հետաքրքիր ու տարբերվող շարք է։ Ինչու և երբ որոշեցիք ունենալ նման շարք․․․
    - Արդեն մեկ տարի է, ինչ մենք ունենք մազերի խնամքի միջոցներ, որոնց վրա աշխատել ենք գրեթե մեկ տարի։ Միտքը ծագեց այն ժամանակ, երբ մեր հաճախորդները միշտ հարցնում էին, թե ինչ խնամքի միջոցներ կարելի է օգտագործել։
    Ներկա պահին ունենք չորս տարբեր տեսակի շամպուն և դիմակ՝ խոնավեցնող, վերականգնոող, բալանսավորող և ներկած մազերի համար նախատեսված։
    Աշխատում ենք խուճուճ մազերի խնամքի միջոցների շարքի վրա։
    Մեր պրոդուկտները պրոֆեսիոնալ են, չեն պարունակում վնասակար նյութեր, վերականգնում են մազերի փայլը և հաղորդում են առողջ տեսք։
     - Ինչպես եք հասցնում հաջողել բիզնեսի այսքան ճյուղերում, միևնույն ժամանակ գրանցել մեծ հաջողություններ․․․
    - Շատ տեղին հարց է: Իրոք որ շատ դժվար է կայանալ ու զարգանալ միևնույն ժամանակ մի քանի ոլորտում: Բայց քանի որ դրանք ուղղակի ու անուղղակի փոխկապակցված են, ստացվում է զարգացնել, և ինչու չէ, նաև հաջողություններ գրանցել:

    - Ձեր բարեմաղթանքը կանանց․․․
    - Կանանց կմաղթեմ լինեն միշտ խնամված, չկորցնեն իրենց փայլն ու գեղեցկությունը, իրենց ինքնատիպ և յուրօրինակ լինելը: Որպես վարսահարդար խորհուրդ կտամ միշտ ուշադրություն դարձնել վարսերին, դրանք իրենց հարստությունն են և յուրաքանչյուր կնոջ բնական զարդարանքը: 

    Ջեք Թեքեյան, ոճաբան, վարսահարդար
    - Շնորհակալություն գեղեցիկ, հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ բազում հաջողություններ, նոր պրոեկտներ ու հաղթանակներ ենք մաղթում։ 
    Բուզանդի 101
    +374 96 44 88 08
    Լուիզա Ազատյան, դիմահարդար, բլոգեր

    Լուիզա Ազատյան, դիմահարդար, բլոգեր

    Նախորդը

    Աննա-Մարի Սարգսյան, BSMI հիմնադիր, տնօրեն

    Աննա-Մարի Սարգսյան, BSMI հիմնադիր, տնօրեն

    Հաջորդը

    Մեկնաբանել