• 29 հունիս, 2024
     Կոնֆերանս` «Կնոջ առողջությունը կյանքի տարբեր փուլերում»

    Կոնֆերանս` «Կնոջ առողջությունը կյանքի տարբեր փուլերում»

    Հարգելի բուժքույրեր և մանկաբարձուհիներ, 24․02․2024 ին հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Կնոջ առողջությունը կյանքի տարբեր փուլերում» կոնֆերանսի, որը տեղի կունենա Շենգավիթ ԲԿ ում։

    Միջոցառման կազմակերպիչներն են ՝ Եվրոպա Դոննա Արմենիա, Ճարպակալման Կանխարգելման Հայկական ասոցիացիա։

    Գլխավոր գործընկեր՝ Շենգավիթ ԲԿ։

    Միջոցառման մասնակիցները կստանան ՇՄԶ կրեդիներ։

    Մասնակցության արժեքը 5000 ՀՀ դրամ է, վճարման կարգի մասին տեղեկություն կուղարկենք գրանցվելուց հետո ։

    Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

    «Կնոջ առողջությունը կյանքի տարբեր փուլերում» կոնֆերանսՄիջոցառման ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝

    «Կնոջ առողջությունը կյանքի տարբեր փուլերում»

    Փետրվարի 24, 2024թ․

    Շենգավիթ ԲԿ կոնֆերանսների դահլիճ

    9.30 –10.00 Մասնակիցների գրանցում

    10.00 –10.20 Բացման խոսք

    10.20 –10.50 Դաշտանային ցիկլի խանգարումները, ախտորոշման առանձնահատկությունները - Աննա Խաչատրյան - գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ, «Շենգավիթ ԲԿ»

    10.50 –11.30 Առողջ սննդակարգը առողջությունը պահպանելու գրավականը - Արմեն Մկրտչյան- բ․գ․թ․, ԵՊԲՀ ի հիգիենայի ամբիոնի դոցենտ։

    11.30 –12։00 Անեմիա, երկաթդեֆիցիտային վիճակներ, պատճառահետևանքային կապը - Հայկանուշ Համբարձումյան – էնդոկրինոլոգ, սննդաբան, ճարպակալման կանխարգելման հայկական ասոցիացիայի նախագահ, Ուիգմոր կլինիկա, Ուիգմոր հոսպիտալ կանանց և երեխաների համար

    12։00 –12.30 Կրծքագեղձի բարորակ գոյացությունները, վարման մոտեցումները - Սոնա Հայրապետովա, կրծքագեղձի պլաստիկ և օնկովիրաբույժ «Շենգավիթ ԲԿ»

    12.30 –13։00 Վահանաձև գեղձի փոփոխություններ, կարևոր ախտանիշներ, հաճախ հանդիպող հիվանդություններ - Սերգեյ Հակոբյան, էնդոկրինոլոգ , «Մաստերֆարմ ԲԿ»

    13։00 –13.40 Ընդմիջում

    13.40 –14.10 Կնոջ սեռական կյանքի առանձնահատկությունները տարբեր փուլերում- Ռուզաննա Ազատյան - բ․գ․թ․, սեքսոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

    14։10-14։40 Դաշտանադադար, ախտանիշները, վարման մոտեցումմերը կախված ծանրության աստիճանից - Անի Բաբելյան -մանկաբարձ-գինեկոլոգ, «Շենգավիթ ԲԿ»

    14.40 –15։10 Արգանդային արյունահոսություններ - Ժիրայր Մալաքյան- գինեկոլոգ, օնկոգինեկոլոգ , «Աստղիկ ԲԿ» օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար

    15։10-15։40 Ճարպակալում՝ էսթետիկ թե առողջական խնդիր - Լեվոն Ն․ Գրիգորյան -ընդհանուր և լապարոսկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ, «Սլավմեդ ԲԿ» էնդոսկոպիկ ծառայության ղեկավար

    15.40 –16։00 Հորմոնալ հետազոտությունների պրեանալիտիկ և անալիտիկ փուլերը - Անի Պետրոսյան –բժիշկ-լաբորանտ, «Գրինմեդ ԲԿ» լաբորատոր ծառայության ղեկավար

    16։00 –16.30 Հարց ու պատասխան, ամփոփում, կոնֆերանսի փակում։

    Անի Միրզոյան, «Դու անասուն չես» գրքի շնորհանդեսը, BookArt

    Անի Միրզոյան, «Դու անասուն չես» գրքի շնորհանդեսը, BookArt

    Նախորդը

    «Ինչպես գրել դրամաշնորհային հաղթող ծրագիր», LiGuro Academy

    «Ինչպես գրել դրամաշնորհային հաղթող ծրագիր», LiGuro Academy

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: