ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան:


Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ:
«Անչափ ուրախ եմ, որ այցելեցի ձեզ, շատ ուրախ եմ, որ մեր երկրում կան ձեզ պես մայրեր: Շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր բազմանդամ ընտանիքին»,- ասել է Աննա Հակոբյանը: 

«Բալիկներից յուրաքանչյուրը մի փոքրիկ լույս է:??
Հիացած եմ Բեժանյաններով, այն հոգատար մթնոլորտով և սիրով, որ առկա էր նրանց մեծ ընտանիքում: ❤️❤️»,- գրել է Աննա Հակոբյանը:
Սկզբնաղբյուր կայք՝ https://annahakobyan.am/
Հետաքրքիր է նաև․․․
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
More Stories
All Rights Reserved © 2026