Բաղադրիչներ
- Մակարոն - 300 գրամ
- Տավարի ֆարշ - 600 գրամ
- Տոմատի մածուկ - 2 ճաշի գդալ
- Բուսայուղ - 2 ճաշի գդալ
- Սոխ - 1 հատ
- Սխտոր - 2 պճեղ
- Աղ
Պատրաստման եղանակը
Եռացող ջրի մեջ լցնում ենք մակարոնը, եփում ենք մինչև պատրաստ լինելը: Մանր կտրտում ենք սոխը և սխտորը, ապա տապակում ենք բուսայուղի մեջ մինչև սոխի գույնը դառնա վարդագույն: Ավելացնում ենք ֆարշը և եփում ենք մոտավորապես 10-150 րոպե:
Ավելացնում ենք տոմատի մածուկը, եփում ենք ևս 2 րոպե:
Մակարոնի ջուրը քամում ենք, ապա լցնում ենք ֆարշի վրա:
Մատուցելուց առաջ կարող ենք ավելացնել կտրտած կանաչի կամ պանիր:
Բարի ախորժակ
Մեկնաբանել