ԺամանակովԱզգով - տակով,Տնով - տեղով,Ամբողջ ցեղովԿատուներն ենՄկան որսկան:Բայց էս կատուն,Էս մեկն էսքանՄրսկա՞ն, սսկա՞ն,Ճպռո՞տ, քնկո՞տ,Ծո՞ւյլ, ալարկո՞տ:Չեմ բամբասում,Մուկ չի որսում,Դե համբերեք,Գիշեր - ցերեկԽոնավ հողինԸնկած կողին,Աչքերն ընդհուպ,Երկուսն էլ խուփ՝Հա մռռում է, վերջում փնչում,Լոկ բեղերն են վե...
Սև կարիճը լճի ափին տեսավ մի գորտ,Ասավ. - Ա՛յ գորտ, ճարպիկ լողորդ,Ա՛ռ ինձ մեջքիդ աղբերաբար,Ա՛ռ ու լճի էն ափը տար:Էն ինչ գորտն էր,Քաջ լողորդն էր,Շալակն առած սև կարիճին,Իրեն տվեց կապույտ լճին:Բայց կարիճը խայթեց գորտին,Խեղճը ջրում փռվեց լերդին,Ուշքը գնաց,Նվաղելով հա՛ կռկռաց.- Կարի՜ճ...Դահի՜ճ...Ես էլ կոր...
Կատուն մկինԱսավ. - Անգին,Թե էդ ծակիցԷս ծակը գաս՝Հազար թումանՓող կստանաս: ՊատասխանեցՄուկը կատվին.- Չեմ արժանիԷդ մեծ պատվին,Ճամփեն կարճ,Էդքան խա՛րջ:Շատ լավ գիտեմՓորիդ ցավը,Պա՞պս է տեսելԿատվի լավը:
Մի գորտ ընկած ցամաք առունԿռկռում էր, հա՜ կռկռում:- Քիչ կռկռա, այ գորտ քեռի,Աշուն կգա, ջուր կբերի, -Հույս էր տալիս մի սև ագռավ:- Է՜, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,Մինչև ցամաք առուն ջուր գա,Գորտի աչքն էլ հո՜ դուրս կգա:
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա:
Բաժանորդագրվելով Ladyblog.am պորտալում, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստանալ նորություններ Ձեր էլեկտրոնային հասցեին