• 22 դեկտեմբեր, 2024
     Նապաստակի վախը - Աթաբեկ Խնկոյան

    Նապաստակի վախը - Աթաբեկ Խնկոյան

    - Ա'յ նապաստակ,
    Ի՞նչ ես փախչում
    Դու սրտաճաք, -
    Հարցրին ճամփին
    Նապաստակից։

     

    - Բա լուր չունեք
    Դուք աշխարքից,
    Ինչքան ուղտ կա
    Պիտի պայտեն, -
    Պատասխանեց
    Նապաստակը:

     

    - Հոգիդ սիրես`
    Թող կատակը.
    Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
    Որ քեզ պայտեն:

     

    - Հարցնողն ո՞վ է.
    Հլա առաջ
    Մի կը պայտեն,
    Գնա ու դու
    Նրանից դեն
    Նոր հաստատի,
    Որ դու ուղտ չես:

    Նապաստակները - Աթաբեկ Խնկոյան

    Նապաստակները - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Պոչատ աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Պոչատ աղվեսը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: