• 22 դեկտեմբեր, 2024
     Կարիճն ու գորտը - Աթաբեկ Խնկոյան

    Կարիճն ու գորտը - Աթաբեկ Խնկոյան

    Սև կարիճը լճի ափին տեսավ մի գորտ,
    Ասավ. - Ա՛յ գորտ, ճարպիկ լողորդ,
    Ա՛ռ ինձ մեջքիդ աղբերաբար,
    Ա՛ռ ու լճի էն ափը տար:
    Էն ինչ գորտն էր,
    Քաջ լողորդն էր,
    Շալակն առած սև կարիճին,
    Իրեն տվեց կապույտ լճին:
    Բայց կարիճը խայթեց գորտին,
    Խեղճը ջրում փռվեց լերդին,
    Ուշքը գնաց,
    Նվաղելով հա՛ կռկռաց.
    - Կարի՜ճ...
    Դահի՜ճ...
    Ես էլ կորա՜...
    Դու էլ կորար,
    Ա՜յ անկամորդ...
    Ղորտ... ղորտ... ղո՜րտ...
    - Բնությունս է այդպես, ա՜յ գորտ:
    Թե չխայթեմ,
    Ես կպայթեմ, -
    Կարիճն ասաց,
    Ինքն էլ խեղդվեց՝ ափ չհասած:

     

    Մուկն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Մուկն ու կատուն - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Ով ալարի, ոչ դալարի - Աթաբեկ Խնկոյան

    Ով ալարի, ոչ դալարի - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: