• 22 դեկտեմբեր, 2024
    Հայ գրականություն
    Գարուն - Խնկո Ապեր

    Գարուն - Խնկո Ապեր

    Զուգված, զարդարվածԹավիշ կանաչով,Ցոլում է դաշտըՈսկե ճաճանչով:   Սիրուն մայիսըԳոհար է մաղել,Ծաղկանց թերթերըՇողել ու շաղել:   Հազար տեսակիԹռչուն է երգում.Ալ - կանաչ դաշտըԶընգում, զրընգում:

    Հայ գրականություն
    Գիշեր - Աթաբեկ Խնկոյան

    Գիշեր - Աթաբեկ Խնկոյան

    Իջնում է գիշերՍարերի ուսին,Փայլում է վերիցԿաթնագույն լուսին:   Վերից նայում էԵրկինքը ուրախ,Քնած է գյուղըԱնհոգ ու խաղաղ:

    Հայ գրականություն
    Լուսին - Աթաբեկ Խնկոյան

    Լուսին - Աթաբեկ Խնկոյան

    Լուսին, լուսին,Լուսերես,Ինչքան, ինչքանԿլոր ես։   Լույս ես տալիսԳիշերովՔո վառվռունԹշերով։

    Հայ գրականություն
    Բկլիկ - ձկնիկ - Աթաբեկ Խնկոյան

    Բկլիկ - ձկնիկ - Աթաբեկ Խնկոյան

    Ձկնի՛կ, լո՛ղ տուր, լո՛ղ արա,Դրսի որսը թո՛ղ արա.Իջի՛ր ջրի հատակը,Մինչև անցնի վտանգը։   Տե՜ս փորձանք կա քո գլխին,Մի լավ մտիկ երեխին.Որդ է խփել իր կարթին,Չմոտենաս էդ որդին։   Ինձ չլսեց շեկլիկը,Ինձ չլսեց բկլիկը,Հո՛պ, կուլ տվեց նա որդը,Կարթը մնաց կոկորդը։

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: