• 22 դեկտեմբեր, 2024
     Գարուն - Աթաբեկ Խնկոյան

    Գարուն - Աթաբեկ Խնկոյան

    Ձմեռն անցավ...
    Եկավ գարուն...
    Ձյունը հալվեց,
    Լցվեց առուն:

     

    Արև ծագեց
    Արևելքից,
    Ծիլեր քաշեց
    Գետնի տակից:

     

    Տաք հարավից
    Եկան հավքեր,
    Բույն հյուսեցին
    Ընկեր - ընկեր:

     

    Ծառը պտկեց,
    Տվեց բողբոջ,
    Աղբյուրն հանեց
    Անուշ խոխոջ:

     

    Փռվեց կակաչ
    Սարի լանջին,
    Կարմրեց մորին
    Թփի միջին:

     

    Դաշտը թավիշ
    Զգեստ հագավ,
    Կանգնեց քարին
    Երգեց կաքավ:

     

    Արոտ գնաց
    Ծնած մաքին,
    Կաթը տվեց
    Անուշ ձագին:

    Մեղու - Աթաբեկ Խնկոյան

    Մեղու - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Առավոտը - Աթաբեկ Խնկոյան

    Առավոտը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: