• 19 մայիս, 2024
     Հաղորդվում է Facebook-ի և Instagram-ի աշխատանքի խափանման մասին

    Հաղորդվում է Facebook-ի և Instagram-ի աշխատանքի խափանման մասին

    Հաղորդվում է, որ Facebook-ը չի գործում, և հազարավոր օգտվողներ այսօր՝05/02/2024թ 18:00-ից հետո հաշիվ մուտք գործել չեն կարողանում։

    Այս մասին արդեն ավելի քան 50,000 հաղորդագրություններ են հայտնվել այլ սոցիալական ցանցերում:

    Օգտատերերի ավելի քան 30%-ը բողոքում են, որ մուտքի հետ կապված խնդիրներ ունեն, 36% - ը հայտնել են հավելվածի հետ կապված խնդիրների մասին, իսկ 33% - ը բողոքել է կայքի հասանելիության խնդրի մասին:

    Մի շարք օգտվողներ հայտում են, որ իրենց հաշիվները "արգելափակվել են", և որ երբ փորձում են վերականգնել գաղտնաբառը կամ վերականգնել իրենց հաշիվների մուտքը ստանում են համակարգային սխալի մասին հաղորդագրություն:

    թարմացված՝  19։00 

    Որոշ երկրներից նկատվում են մուտք գործելու  խնդիրներ Meta-ին պատկանող WhatsApp և Instagram հարթակներ:

    Downdetector-ի տվյալներով՝ միջադեպից հետո համացանցում 51 հազար հաղորդագրություն է արվել:

    Սոցիալական ցանցի կայքի անջատման պատճառը դեռևս հայտնի չէ:

    Այս ընթացքում․․․

    #Facebookdown հեշթեգըարագորեն հայտնի դարձավ X-ում (նախկին Twitter)։

     թարմացված՝ 20:00

    Meta-ից դեռ չկա խնդրի պարզաբանում

     թարմացված՝ 20:30

    Իհարկե Իլոն Մասկը չէր կարող այս հանգամանքը բաց թողներ: Նա պատասխանել է Էնդի Սթոնին, ով գրել էր խնդրի մասին և նշել որ աշխատում են այն լուծելու ուղղությամ։ Մասկը ի պատասխան գրել է ․"Դոք այս գրառումը կարդում եք, որովհետև մեր հարթակը աշխատում է" 

     

    Հետագա տեղեկությունների դեպքում այս նորությունը կթարմացվի։

    AI բարձ, որը պայքարում է խռմփոցի դեմ

    AI բարձ, որը պայքարում է խռմփոցի դեմ

    Նախորդը

    Աքսել’24 աքսելերացիոն ծրագիր, Impact Hub Yerevan Programs

    Աքսել’24 աքսելերացիոն ծրագիր, Impact Hub Yerevan Programs

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: