Բաղադրիչներ
- Հավկիթ - 3 հատ
- Շաքարավազ - 1 բաժակ
- Սոդա - 0,5 թեյի գդալ
- Թթվասեր - 3 ճաշի գդալ
- Ալյուր - 1 բաժակ
- Ջեմ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավկիթները, շաքարավազը լավ հարում ենք: Թթվասերի մեջ լցնում ենք սոդան, խառնում ենք և ավելացնում ենք հավկիթի և շաքարավազի վրա: Ավելացնում ենք ալյուրը: Ստացվում է թույլ խմոր: Ջեռոցի թավայի վրա դնում ենք սննդային պերգամենտ, վրան մի փոքր բուսայուղ ենք քսում: Խմորը բարակ շերտով լցնում ենք թավայի մեջ:
Եփում ենք 180 աստիճան նախորոք տաքացված ջեռոցում 15-20 րոպե: Խմորը հանում ենք ջեռոցից, և տաք վիճակում վրան քսում ենք ջեմը, ապա փաթաթում ենք ռուլետի նման:
Հովանալուց հետո կարող ենք զարդարել գլազուրով, շաքարի փոշիով, շոկոլադով, մրգերով...
Բարի ախորժակ
Մեկնաբանել