Բաղադրիչներ
- Կաթ 3,5% յուղայնությամբ - 200 մլ
- Սերուցք 33% յուղայնությամբ - 200 մլ
- Ձվի դեղնուց - 3 հատ
- Շաքարավազ - 100 գրամ
- Վալնիլին - 10 գրամ
Պատրաստման եղանակը Մետաղական տարայի մեջ խառնում ենք կաթը և սերուցքը: Դնում ենք կրակին, թողնում ենք մինչև հասնի եռման աստիճան, բայց չենք եռացնում: Հանում ենք կրակից, թողնում ենք սառչի: Առանձնացնում ենք ձվի սպիտակուցը դեղնուցից: Դեղնուցին ավելացնում ենք շաքարավազ, լավ հարում ենք հարիչով կամ բլենդերով մինչև շաքարավազը լուծվի: Քաղցր դեղնուցները լցնում ենք սառած կաթի և սերուցքի վրա: Լավ խառնում ենք, կարող ենք մի քանի րոպե հարիչով հարել: Նախորոք ցածր կրակին դնում ենք մեկ այլ, ավելի մեծ տարա, մեջը լցնում ենք ջուր: Բաղադրիչներով տարան դնում ենք ջրի մեջ: Պետք է պաղպաղակը անընդհատ խառնել, այն ոչ մի դեպքում չպետք է եռա: Պաղպաղակը սկսում է պնդանալ, և մոտավորապես 10-12 րոպե հետո կարող ենք հանել կրակից: Կրակից հանելուց հետո տեղափոխում ենք սառը ջրով տարայի մեջ, սպասում ենք, մինչև պաղպաղակը սառչի: Տեղափոխում ենք համապատասխան տարայի մեջ և դնում ենք սառցախցիկի մեջ 5-ից 7 ժամ: Ստացվում է նուրբ, փափուկ ջելատո՝ իտալական պաղպաղակ: Կարելի է մատուցել շոկոլադով և հատապտուղներով: Բարի ախորժակ
Մեկնաբանել