Բաղադրիչներ
- Դառը շոկոլադ - 200 գրամ
- Ալյուր - 100 գրամ
- Շաքարավազ - 100 գրամ
- Հավկիթ - 4 հատ
- Կարագ - 150 գրամ
- Կոնյակ - 2 ճաշի գդալ
- Աղ, մի պտղունց
Պատրաստման եղանակը
Հավկիթները շաքարավազով լավ հարում ենք մինչև ստացվի փրփրանման, պինդ զանգված։
Ջրային գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը, վրան ավելացնում ենք մի պտղունց աղ, ապա ավելացնում ենք հավկիթի զանգվածին։
Ավելացնում ենք ալյուրը, կոնյակը, զգուշորեն խառնում ենք, որպիսի ալյուրի գնդիկներ չմնան։
Ձևամանի հատակին սննդային թուղթ ենք դնում, կամ մի փոքր ձիթայուղ ենք քսում։
Եփում ենք խմորը նախորոք 180 °С տաքացված ջեռոցում 30-35 րեպե։
Զարդարելու համար կարող ենք վրա գլազուր լցնել, կամ կարող ենք մատուցել հենց այդպես ))
Բարի ախորժակ
Մեկնաբանել