• 03 նոյեմբեր, 2024
     Արագ խաչապուրներ

    Արագ խաչապուրներ

    Բաղադրիչներ

    1. Ալյուր - 1 բաժակ
    2. Հավկիթ - 1 հատ
    3. Կաթ - 1 բաժակ
    4. Պանիր - 300 գրամ
    5. Կարագ, կամ բուսայուղ - 30 գրամ

    Պատրաստման եղանակը

    Հավկիթը լավ հարում ենք։

    Փոքր քանակով, պարբերաբար խառնելով ավելացնում ենք կաթը։

    Ավելացնում ենք նախորոք քերած պանիրը։

    Թավայի հատակը և կողքերը խոհանոցային վրձինի օգնությամբ պատում ենք քիչ քանակի բուսայուղով կամ կարագով։

    Ստացված զանգվածը լցնում ենք թավայի մեջ, եփում ենք թույլ կրակի վրա։ Եփում ենք մինչև խմորը ստանա թեթև կարմիր երանգ։

    Շրջում ենք հակառակ կողմի վրա, եփում ենք մինչև պատրաստ լինելը։

    Բարի ախորժակ։

     

     

     

     

    Բրաունի դառը շոկոլադով և կոնյակով

    Բրաունի դառը շոկոլադով և կոնյակով

    Նախորդը

    Բուլկի կաթով

    Բուլկի կաթով

    Հաջորդը

    Մեկնաբանել